Home ՀԱՅԱՍՏԱՆ Մանտաթ Չվերցնելը Որեւէ Բան Պիտի Չփոխէ. Ալեն Սիմոնեան

Մանտաթ Չվերցնելը Որեւէ Բան Պիտի Չփոխէ. Ալեն Սիմոնեան

by MassisPost

Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնեան անդրադարձած է ընդդիմադիր ճամբարէն հնչող յայտարարութիւններուն։

«Հիմնական թեզն այն է, որ մանտաթները մի՛ վերցրէք։ Ես ձեզ խնդրում եմ՝ մի՛ նեղէք այդ մարդկանց, իրենք չեն կարող դա անել, մի՛ պահանջէք մի բան, որն իրենք չեն կարող անել»,- ըսածէ ԱԺ նախագահը եւ յաւելած, որ դա տեխնիկապէս անհնար է. նրանք չեն կարողանալու իրենց 100-200 հոգանոց ցուցակների բոլոր անդամներին համոզել, որպէսզի հրաժարուեն «պատգամաւոր» դառնալուց։

«Այդքան փող են ծախսել մարդիկ, այդքան կառոյցներ են աշխատացրել, այդքան մարդիկ անտուն են յայտնուել, դեռ յայտնուելու են, ո՞նց իրանք մանտատթչվերցնեն։ Էլ չեմ ասում, որ մանտաթ չվերցնելը, եթէ դա ինչ-որ ձեւով ստացուի, որեւիցէ բան չի փոխելու. այլ պատգամաւորներ են յայտնուելու, այլ կուսակցութիւններ կը յայտնուեն, եւ դա իրականութեան մէջ բան չի փոխի»,- նշած է ան։

Ալեն Սիմոնեան յիշեցուցած է 8-րդ գումարման Ազգային Ժողովի պատմութիւնը. «Ընդդիմութիւնը հրաժարուեց տարբեր պաշտօններից՝ «դոնթի» բանաձեւով իրենց հասանելիք Ազգային Ժողովի յանձնաժողովների ղեկավարների, տեղակալների պաշտօններից, եւ ի՞նչ եղաւ… ոչ մի բան։ Ազգային ժողովը կը շարունակի եւ շարունակելու է աշխատել»,- ըսած է ԱԺ նախագահը։

«Օրինակ, «Հայաստան» դաշինքը, այսինքն՝ ի՞նչ երեսով է… անունն ի՞նչ է դնելու, որ 8-րդ գումարման Ազգային Ժողովում իրենք չեն մասնակցել աշխատանքներին, չեն վերցրել յանձնաժողովների ղեկավարների պաշտօնը, հիմա վերցնելո՞ւ են։ Ի՞նչ տարբերութիւն։ Այ, այսպիսի իրավիճակի մէջ են յայտնուել»,- շեշտած է ան։

Խօսելով «Ուժեղ Հայաստան»-ի մասին՝ Ալեն Սիմոնեան ըսած է, որ նախ ազգը կը սպասէ Սամուէլ Կարապետեանի ասուլիսին. «Ի՞նչ եղաւ, գիշերը խօսք էր տրւում, որ առաւօտեան յայտարարութեամբ հանդէս կու գան։ Ի՞նչ է, սպասումները չարդարացա՞ն։ Մէկ միլիոն մարդու փող էր բաժանուել, բայց իրականում այդ բաժանուած փողի դիմաց ընդամէնը դրա մէկ երրորդի չափով ձայներ եկա՞ն», – հարցադրում ըրած է Ալեն Սիմոնեան եւ յաւելած. «Բարի գալուստ իրական Հայաստան»։

Հարակից Նյութեր

Leave a Comment