Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանի Մէջ Հակափտածութեան Պայքարը Պատշաճ Մակարդակի Վրայ Չէ. Փաշինեան

Հայաստանի Մէջ Հակափտածութեան Պայքարը Պատշաճ Մակարդակի Վրայ Չէ. Փաշինեան

by MassisPost

«Ընդհանուր առմամբ հանրութիւնը կողմ է, որ ապօրինի ձեռք բերուած գոյքի վերադարձի գործընթաց տեղի ունենայ, բայց երբ այդ վերնագրի տակ յստակ անուն-ազգանուն է յայտնւում, յայտնւում են բազմաթիւ պատճառներ, թէ ինչու էդ դէպքը հէնց էն դէպքը չի, եւ պէտք է սկսել էն դէպքից ու ոչ թէ էդ դէպքից»:

Կառավարութեան նիստին ժամանակ այս մասին ըսաւ վարչապետ Նիկոլ Փաշինեան՝ անդրադառնալով հակափտածութեան պայքարին Հայաստանի մէջ:

«Ասում ես անուն-ազգանուն, հեռախօսի համար, հասցէ, պարզւում է, որ այդ մարդիկ ունեն համաշխարհային արժանիքներ, համաշխարհային գործիչներ են հասարակական, եւ երկրագունդը կանգ կ’առնի, եթէ մենք այդ մարդկանց նկատմամբ այդ միջոցները կիրառենք: Ուզում եմ ասել, որ սա անընդունելի է», նշեց ան:

Կառավարութեան ղեկավարը նաեւ նկատեց՝ ոեւէ մէկը չի կրնար ըսել, որ իրաւապահ համակարգը կառավարութենէն ակնկալած է որեւէ բան, ու չէ տրուած այդ:

«Խնդրում եմ ինձ տեղեկանք տուէք, թէ 2018 թուականի համեմատ մենք ֆինանսաւորումը ինչքան ենք աւելացրել, բայց սա շատ կոնկրետ նեարդ է առաջացնում ե՛ւ հանրութեան, ե՛ւ կառավարութեան շրջանում: Երբեմն տպաւորութիւն է, որ այդ ամբողջ դատական գործընթացների, քրէական գործերի նպատակն այն է, որ վերնագրեր յայտնուեն լրատուականներում ու վերջ, բոլորը դրա մասին մոռանան», ըսաւ Փաշինեան՝ հրաւիրելով Գլխաւոր դատախազ Աննա Վարդապետեանի եւ արդարադատութեան նախարար Գրիգոր Մինասեանի ուշադրութիւնները այս հանգամանքին վրայ:

Փաշինեան նաեւ ըսաւ՝ կ’ակնկալէ, որ անընդհատ այսպիսի որոշումներ ունենանք՝ օրինակ բերելով ԱՕԿՍ-ի յայտնի շէնքը, որուն նկատմամբ Հայաստանի սեփականութեան իրաւունքը վերականգնուած է:

«Հակառակ դէպքում ստացւում է, որ մենք մեր ժողովրդին խաբել ենք, ու մէկը համաշխարհային դէմք է, մէկը՝ տարածաշրջանային, մէկը՝ ազգային, մէկը՝ թաղային, մէկը՝ ոճրագործական, չի լինի սենց: Մարդիկ կան՝ մեզ դիմում են, մենք 7 հատոր փաստաթղթաշրջանառություն ենք կազմում, գրում՝ այդ հարցը չի լուծուի, յետոյ մի օր փողոցում տեսնում ասում են՝ դէ մենք մեր ձեւերով հարցը լուծեցինք: Սա ի՞նչ է նշանակում, ես չեմ համարում, որ ՀՀ-ում այսօր հակափտածութեան պայքարը պատշաճ մակարդակի վրայ է, կաշառք են վերցնում ով որտեղ պատահի: Հակափտածութեան կոմիտէն դրա համար ենք ստեղծել, որ մենք գնանք մեր հրատապ գործերով զբաղուենք», շեշտեց վարչապետը:

 

 

Հարակից Նյութեր

Leave a Comment