Home ԻՐԱՒՈՒՆՔ Բոլոր Անոնք, Որոնք Պատասխանատու Են Հոկտեմբեր 27-ին Համար, Պիտի Դատուին. Յակոբ Արշակեան

Բոլոր Անոնք, Որոնք Պատասխանատու Են Հոկտեմբեր 27-ին Համար, Պիտի Դատուին. Յակոբ Արշակեան

by MassisPost

«Բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են Հոկտեմբերի 27-ին ՀՀ-ն գլխատելու համար, դատուելու են: Բոլոր նրանք, ովքեր հրամայեցին կազմակերպել Մարտի 1-ին Երեւանի փողոցներում ՀՀ քաղաքացիների գնդակահարումը, դատուելու են: Բոլոր նրանք, ովքեր թուլացրել են հայկական բանակը` ուտելով զինուորի հացը, գնել են ժամկէտանց հրթիռներ, քրէական բարքեր են մտցրել հայկական բանակ, պետական մրցոյթներում իրենց խնամի-բարեկամների միջոցով թալանել են, ունեզրկել են, տիրացել են ՀՀ քաղաքացու ունեցուածքին, դատուելու են ու դատւում են եւ չեն մարսելու այդ գողացածը», Ազգային Ժողովի յայտարարութիւններու ժամին յայտարարեց ԱԺ փոխնախագահ Յակոբ Արշակեանը:

Ան նշեց, որ իրաւապահ մարմինները պիտի որոշեն, թէ ընդդիմութեան որ անդամները թաթախուած են այս բոլորին մէջ. «Այդ թւում նաեւ նրանք, որոնց անունները ձեր գործընկերն այստեղից հնչեցրեց: Այո՛, հատիկ-հատիկ բոլորի հետեւից պիտի գնան, եւ նրանք պատասխանատուութիւն պիտի կրեն»:

Հարակից Նյութեր

Leave a Comment