Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Շատ Շատերը, Անոնց Կարգին՝ Հայաստանի Ներսէն, Ամէն Ինչ Ըրած Են, Որ Հայաստան Այս Պատերազմին Չկրնայ Յաղթել. Փաշինեան

Շատ Շատերը, Անոնց Կարգին՝ Հայաստանի Ներսէն, Ամէն Ինչ Ըրած Են, Որ Հայաստան Այս Պատերազմին Չկրնայ Յաղթել. Փաշինեան

by MassisPost

«Այսօր Հայաստանի բոլոր նախագահները ինձ մեղադրում են, որ ես չեմ համաձայնուել, որ Ղարաբաղը մատնուի Նախիջեւանի ճակատագրին»,- Լոռիի մարզի մէջ նախընտրական հանդիպման ժամանակ ըսաւ վարչապետի պաշտօնակատար՝ Նիկոլ Փաշինեան։

«Ես համարում եմ, որ արել եմ հնարաւորը, եւ շատ շատերը, այդ թւում՝ Հայաստանի ներսից, ամէն ինչ արել են, որ Հայաստանն այս պատերազմում չկարենայ յաղթի։ Էն ժամանակ, երբ Արցախի նախագահն ասում էր՝ ժողովուրդ ջան, Շուշիին մօտեցել են, եկէք Շուշին պաշտպանէք, էդ ժամանակ արձագանգող չեղաւ, յետոյ պարզուեց կառավարութեան մօտակայքում հազարաւոր հրոսակներ են ծուարել, որ պատրաստ են կառավարութեան շէնքը գրոհել։ Բա գրոհող էիք, գնայիք Շուշին պաշտպանէիք։ Էսօր էլ էն մէկն ասում է՝ ես կասկածներ ունեմ, որ Շուշին դիտաւորեալ յանձնուել է։ Ի հարկէ, Շուշին դիտաւորեալ յանձնուել է, փոխանակ դուք Շուշին պաշտպանէիք, կառավարութեան շէնքն էիք պաշարել։ Սպասում էիք, որ Շուշին ընկնի՞։ Շուշիում եղած եւ Շուշին թողած անձերից երկուսը ձեր խումբերում են, կանչէք նրանց, հարցրէք՝ ո՞վ է յանձնել Շուշին։ Գլխաւոր շտապի նախկին պետը հիմա իրենց խմբում է, թող կանգնի ասի՝ ով է հրաման տուել։ Թող կանգնի ասի՝ ասել են՝ Շուշին յանձնի։ Այսինքն՝ ես հրաման եմ տուել, ինքն էլ կատարե՞լ ա»,- ըսաւ Փաշինեան։

 

Հարակից Նյութեր

Leave a Comment