Home ԱՐՈՒԵՍՏ - ՄՇԱԿՈՅԹ (Կիսա)Քոմեդիներ (Քիչ թէ Շատ) Սիրոյ եւ Ամուսնութեան Մասին

(Կիսա)Քոմեդիներ (Քիչ թէ Շատ) Սիրոյ եւ Ամուսնութեան Մասին

by MassisPost

Ապրիլ Գրատունը ներկայացնում է (կիսա)Քոմեդիներ (քիչ թէ շատ) Սիրոյ և Ամուսնութեան մասին բեմադրուած Արտաւազդ Ստեփանեանի կողմից երկու օրով՝ Շաբաթ, Հոկտեմբեր 8ին, երեկոյեան ժամը 8:00ին եւ Կիրակի, Հոկտեմբեր 9ին, երեկոյեան ժամը 6:00ին, Ապրիլ Գրատուն  –   415 E. Broadway, Glendale, CA.  Տոմսի արժէքն է $15 տոլար,:  Ապահովելու համար դիմել՝ Ապրիլ Գրատուն՝ (818) 243-4112 կամ Արտավազտ (818) 450-4801 կամ http://www.itsmyseat.com/abrilbooks.

«Հանդիպում բանքում ապագայի համար»
Բերնի Սանդերզի հետևորդ «Յեղափոխականը» եկել է բանք հայթայթելու միջոցներ իր ծրագրած պայքարի համար, բայց կարծես թէ շեղուում է իր նպատակից…

«Ամուսնական թենիս»
Հայկն ու Էդնան, մի քանի տարիների ամուսնացած իրանահայ զոյգ, թէնիս են խաղում իրենցից աւելի երիտասարդ, աւելի ներկայանալի, աւելի յաջողակ՝ Արթի և Սյուզաննայի հետ…

«Եդեմ ամուսնական (դժուարութիւնների թատերական) լուծումներ»
Խորը հաւատացեալ Ռուբէնը և իր կինը Անոյշը, Անոյշի պնդումով, երկրորդ մեղրամիս են եկել, որպէսզի փորձեն լուծել իրենց ամուսնական կեանքի դժուարութիւնները: Ամուսինը գնացել էր գնումներ անելու (մանաւանդ որ սուրճ չունէին), բայց շատ ուշացած է վերադառնում, ասելով որ ճամբին մէկից աւելի հրաշքներ են պատահել…

Ներկայացման ընթացքին կկարդացուի նաև բանաստեղծութիւն Յովհաննէս Շիրազից:

Դերակատարներ՝
Նորվարդ Յովհաննիսեան, Յարութ Բաղրամեան, Միքաէլ Ոսկանեան, Ժանէթ Ոսկանեան, Արմինէ Ղազարեան, Զարեհ Յովհաննիսեան, Մառիթա Աբրահամեան, Արիս Բաղումեան, Մարօ Խոդավերդի և Արամազդ Ստեփանեան

Արամազդ Ստեփանեանը ծնուել է Իրանում, ուր աւարտել է միջնակարգ դպրոցը, որից յետոյ, բարձրագոյն ուսումը շարունակել է Անգլիայում, Դիւանագիտական, Փիլիսոփայական և Թատերական ճիւղերում: Նրանից յետոյ յաճախել է յատուկ դերասանական և բեմադրական ինստիտուտներ Լոնտոնում, ուր նաև հիմնել է և երկու տարի աշխատեցրել է իր թատերասրահը: 1990 թուից հաստատուել է ԱՄՆ-ում, ուր բեմադրել և ընդհանրապէս բեմ հանել շուրջ 70 ներկայացումներ, անգլերէն և հայերէն (և մի անգամ էլ ճապոներէն) լեզուներով:

Կազմակերպուած Ապրիլ Գրատան կողմից.

 

Հարակից Նյութեր

Leave a Comment