Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանի Մէջ Այս Տարուայ 8 Ամիսներուն Հարկային Եկամուտներու Հաւաքագրումը Աւելցած Է 14,6 Տոկոսով

Հայաստանի Մէջ Այս Տարուայ 8 Ամիսներուն Հարկային Եկամուտներու Հաւաքագրումը Աւելցած Է 14,6 Տոկոսով

by MassisPost

Հայաստանի մէջ Յունուար-Օգոստոս ամիսներուն նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածին համեմատ հաւաքագրուած են 258 միլիառ դրամով աւելի հարկային եկամուտներ։

Այս մասին տեղեկացուց ՊԵԿ նախագահ Էտուարտ Յակոբեան։

«Օգոստոսն արդէն ամփոփել ենք։ Յունուար-Օգոստոսին ունեցել ենք 14,6 տոկոսով աճ։ Սա նշանակում է առաջանցիկութիւն նախատեսուած ծրագրից, վկայում է նաեւ տնտեսութիւնում ստուերի շարունակական նուազման մասին։ Նախորդ տարուայ համեմատ 258 միլիառ դրամով աւել հարկային եկամուտներ են հաւաքագրուել Յունուար-Օգոստոս ամիսներին»,- նշեց Էտուարտ Յակոբեան։

Հարակից Նյութեր

Leave a Comment