Հայաստանի մէջ Յունուար-Օգոստոս ամիսներուն նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածին համեմատ հաւաքագրուած են 258 միլիառ դրամով աւելի հարկային եկամուտներ։
Այս մասին տեղեկացուց ՊԵԿ նախագահ Էտուարտ Յակոբեան։
«Օգոստոսն արդէն ամփոփել ենք։ Յունուար-Օգոստոսին ունեցել ենք 14,6 տոկոսով աճ։ Սա նշանակում է առաջանցիկութիւն նախատեսուած ծրագրից, վկայում է նաեւ տնտեսութիւնում ստուերի շարունակական նուազման մասին։ Նախորդ տարուայ համեմատ 258 միլիառ դրամով աւել հարկային եկամուտներ են հաւաքագրուել Յունուար-Օգոստոս ամիսներին»,- նշեց Էտուարտ Յակոբեան։

