ՀՀ պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեան Թիֆլիսի մէջ հանդիպած է Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոպախիձէի հետ։
«Վարչապետ Կոբախիձէին եմ փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ջերմ ողջոյնը:
«Ներկայացրել եմ փոխգործակցութեան առաջնահերթութիւններն ու հեռանկարները՝ բարձր գնահատելով պաշտպանութեան ոլորտում երկկողմ համագործակցութեան ընթացքը:
«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք տարածաշրջանային անվտանգութեանն առնչուող հարցերի, ինչի առումով ընդգծել ենք, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղութեան հաստատումը կը նպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգաւաճմանը»,- իր էջով գրած է Պապիկեան:

