Վարչապետ Նիկոլ Փաշինեան ցաւակցութիւն յայտնած է նորոգ մահացած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի տիկնոջ՝ Ռիթա Սարգսեանի մահուան կապակցութեամբ։
Վարչապետը մասնաւորաբար ըսած է «Որպէս «Նուիրիր կեանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` տիկին Սարգսեանն իր կարեւոր դերակատարումն է ունեցել արեան քաղցկեղի դէմ պայքարող հայ փոքրիկներին աջակցելու գործում` նպաստելով մանկական առողջապահութեան ոլորտի մի շարք խնդիրների լուծմանը: Նրա գործունէութեան արդիւնքում վերակառուցուել են առողջապահական եւ ուսումնական հաստատութիւններ։
Տիկին Սարգսյանը նաեւ ծաւալել է գնահատելի սոցիալ-հասարակական գործունէութիւն, խրախուսել մշակութային կեանքի աշխուժացմանը։
Մեր ընտանիքի անունից ցաւակցութիւն եմ յայտնում Սարգսեանների սգակիր ընտանիքին» ըսուած է Վարչապետի ցաւակցագրին մէջ։
Յիշեցնենք, որ 58 տարեկան հասակին կեանքէն հեռացած է Հայաստանի երրորդ նախագահ՝ Սերժ Սարգսեանի կինը՝ Ռիթա Սարգսեանը: Այս մասին կը յայտնէ երրորդ նախագահի գրասենեակը:
Նոյեմբեր 16-ին Ռիթա Սարգսեան ծայրայեղ ծանր վիճակի մէջ տեղափոխուած էր «Նայիրի» բժշկական կեդրոն: Անոր մօտ ախտորոշուած էր Covid-19:
Ռիթա Սարգսեան ծնած է 1962 թուականին, Ստեփանակերտ: