Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ նշանակուած է Աբրահամ Խաշմանեանը։ Պայմանագիրը նախատեսուած է մինչեւ 2020-ի Նոյեմբեր 30-ը:Այս մասին կը տեղեկացնէ ՀՖՖ-ն:
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցեանը յաջողութիւն մաղթած է Աբրահամ Խաշմանեանին Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչի պաշտօնին.
«Նախապատւութիւն եմ տուել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մէկին: Յաջողութիւն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հաւաքականը տարել է մի քանի տպաւորիչ յաղթանակ: Յուսով եմ, որ նոր մարզիչի գլխաւորութեամբ մեր խումբը կրկին կ’ուրախացնի երկրպագուներին»: