«Թուրքիայի հետ համաձայնութեան ենք հասել ակադեմիական փոխանակման շուրջ։ Հայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա՝ սովորելու, Թուրքիայից գալու են Հայաստան՝ սովորելու»։
Հանրային ՀԸ եթերով այս մասին ըսաւ Ազգային Ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանեանը՝ նշելով, որ մեծ յառաջընթաց կայ նաեւ օդային փոխադրումներուն ուղղութեամբ։
«Վերջերս ՀՀ-ից արտահանուող ապրանքների համար բացուեց Ախալքալաք-Կարս երկաթուղին, Հայաստանից դէպի Թուրքիա եւ յետադարձ ապրանքների ներկրումը եւ արտահանումը դարձաւ առանց միջնորդի»,- ըսաւ ան։
Ըստ Ալեքսանեանի՝ հայ-թրքական սահմանի բացումը րնայ ակնկալուածէն ալ շուտ ըլլալ, կայ նման շարժ, որուն մասին 6-7 տարի առաջ մտածել անգամ կարելի չէր։
Ըստ ընդդիմութեան՝ իշխանութիւնը ինչ կ’ընէ, թրքական օրակարգ է, օրինակ՝ Եկեղեցւոյ յանձնաժողովի ստեղծումը՝ դիտարկման ի պատասխան Ալեքսանեան հարցուց՝ այսինքն Թուրքիան կը կարծէ, որ ՀԱԷ կաթողիկոսը պիտի չունենա՞յ զաւակ, իսկ իրենք կը կարծեն, թէ պէտք է ունենայ։
«Մեր ընդդիմութիւնը, որքան հասկանում եմ, Թուրքիայի PR-ով է որոշել զբաղուել, որովհետեւ ստիպում են մարդկանց մտածել, որ Թուրքիան շահագրգռուած է, որ մեր երկրում եկեղեցականները տարբերուեն մաֆիոզներից։ Դա Թուրքիայի PR-ի տարրեր է պարունակում մարդկանց աչքում»,- ըսաւ ան։

