Այս տարուայ Յունիս 1-էն Յուլիս 19 Հայաստանէն արտահանուած է 7654 թոն ծիրան (աւելի քան 380 մեծ բեռնատար)։
Ընկերային ցանցի իր էջով այս մասին յայտնած է ՀՀ տնտեսութեան նախարար Գէորգ Պապոյեան։
«Արտահանման աշխարհագրութիւնը շատ լայն է, բայց Սպանիա արտահանում չունենք, չունենք նաեւ Փորթուկալ արտահանում, հետեւաբար առաջարկում եմ, որ ընդդիմադիր մամուլը այսօր էլ մի մեքենայ դէպի Փորթուկալ«արտահանուած» ծիրան փչացնի»,- գրած է Պապոյեան։

