Ռուսաստանի մէջ վառելանիւթի շուկային մէջ յառաջացած ճգնաժամը հաշուի առնելով՝ ինչ կանխարգելիչ քայլեր կը նախատեսէ Հայաստանի կառավարութիւնը՝ ներքին շուկային մէջ կայունութիւնը ապահովելու համար. վարչապետ Նիկոլ Փաշինեան այս հարցին անդրադառնալով ըսաւ, որ վաղուց պատրաստուած էին ասոր՝ «մենաշնորհները վերացնելով»:
«Տեսէք՝ աշխարհում ինչեր տեղի ունեցան, բայց Հայաստանի նաւթամթերքի շուկայում տեղի չունեցաւ էն, ինչ նախկինում տեղի էր ունենում, երբ ինչ-որ մէկը փռշտում էր՝ Հայաստանի նաւթամթերքի շուկան ցնցումների էր ենթարկւում: Մենք վաղուց նախապատրաստուել ենք դրան՝ մենաշնորհները վերացնելով: Եւ Հայաստանում այսօր տասնեակ պենզին ներկրողներ կան, նոր ներդրումներ կան, նոր պենզինի կայարանների ցանցեր կան հներն էլ գործում են, եւ շուկայական կարգաւորումներով այդ հարցը կը կարգաւորուի, մենք համոզուած ենք»:
Վարչապետ Նիկոլ Փաշինեան այսօր նշեց, որ գինի բարձրացումը համաշխարհային վիճակի հետ կապուած է. «Այսինքն՝ նաւթամթերքի շուկայում գների համաշխարհային ազդեցութիւնից մենք չենք կարող զերծ մնալ: Այլ բան, որ հիմա մենք նաեւ
տեսանք Պարսից ծոցում տեղի ունեցող իրադարձութիւնների լոյսին տակ, որ շատ, թէ քիչ հաւասարակշռուած են: Էդ մարդիկ, որ հայրենասիրական մղումներով ասում են՝ վայ, Ատրպէյճանից պենզին ու տիզել են ներկրում, այդ մարդիկ կ’ուզենային, որ Հայաստանում, ամէն փռշտոցից փլուզում լինէր, իրանք էլ ասեին՝ այ տեսէք …Եւ փողեր հաւաքէին հայրենասիրական մղումներով ժողովրդի գրպանից, որ յետոյ տանէին էլի ընտրակաշառք բաժանէին, աւարտուել է այդ ժամանակները»,- յայտնեց Փաշինեան:
Այդ տուեալներու համաձայն՝ պենզինի պարագային Հայաստանը 2025 թուականին 2024-ի համեմատութեամբ մօտ երեք անգամ պակասեցուցած է պենզինի ներկրումը ռուսաստանէն. եթէ 2024-ին ընդհանուր 212 հազար թոն պենզինէն 145 հազարը
Ռուսաստանը մատակարարած էր, ապա 2025-ին ներմուծուած 220 հազար թոնէն Ռուսաստանը միայն 56 հազար թոնը մատակարարած է: Մօտ 120 հազար թոն պենզին Հայաստանը 2025-ին ներմուծած է Եգիպտոսէն եւ Ռումանիայէն, քանի մը
տասնեակ հազար թոն՝ նաեւ Պուլկարիայէն, Կիպրոսէն ու Յունաստանէն, եւ հազար թոնէն քիչ մը աւելի՝ Ատրպէյճանէն:
Տիզելի պարագային, սակայն, Ռուսաստանը դեռ առաջատար մատակարար է՝ 2025-ին ընդհանուր մօտ 180 հազար թոն ներմուծուած տիզելէն Ռուսաստանը 150 հազար թոն մատակարարած է: 2024-ին Ռուսաստանը մօտ 160 հազար փոն տիզելէն 151 հազար թոն մատակարարած էր:

