Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Արմէն Գրիգորեան Պիտի Չմասնակցի ԱՊՀ Պետութիւններու ԱԽ Քարտուղարներու Հերթական Հանդիպման

Արմէն Գրիգորեան Պիտի Չմասնակցի ԱՊՀ Պետութիւններու ԱԽ Քարտուղարներու Հերթական Հանդիպման

by MassisPost

Հայաստանի Անվտանգութեան Խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեան պիտի չմասնակցի Նոյեմբեր 8-ին Մոսկուայի մէջ կայանալիք Անկախ Պետութիւններու Համագործակցութեան (ԱՊՀ) մասնակից պետութիւններու Անվտանգութեան Խորհուրդի քարտուղարներու հերթական հանդիպման։

Այս մասին յայտնեց Հայաստանի Անվտանգութեան Խորհուրդի քարտուղարի մամուլի խօսնակ Տաթեւիկ Պետրոսեանը։

«Հայաստանի Անվտանգութեան Խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը չի մեկնի Մոսկուա եւ չի մասնակցի Նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնութեան մայրաքաղաք Մոսկուայում տեղի ունենալիք ԱՊՀ մասնակից պետութիւնների Անվտանգութեան խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպմանը», նշեց Պետրոսեան։

Հարակից Նյութեր

Leave a Comment