«Մենք ՀԱՊԿ-ից ակնկալում էինք, որ այն կը գործի անցեալ տարուայ Սեպտեմբերին` հայկական տարածքում Ատրպէյճանի ուղղակի յարձակման ժամանակ: Այն չգործեց»: Այս մասին ըսած է ՀՀ Անվտանգութեան Խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը:
Լրագրողի հարցումին, թէ քննարկուա՞ծ է ՀԱՊԿ-էն դուրս գալու հարց, Արմէն Գրիգորեանը պատասխանած է. «Ճիշդն ասած, այո՛, նման քննարկումներ եղել են, սա բնական արձագանգ է»:
Արմէն Գրիգորեանի խօսքով` այն մեխանիզմները, որոնք պէտք է ապահովէին Հայաստանի անվտանգութիւնը, փլուզուած են, նորերը չեն ստեղծուած: Սա ճգնաժամ է:
Թէ ինչ պէտք է այդ պարագային ընէ Հայաստանը, Արմէն Գրիգորեանը պատասխանած է. «Փնտռել սպառազինութեան նոր մեխանիզմներ եւ մատակարարումներ, որովհետեւ առարկայականօրէն մենք չենք ստանում այն, ինչ պատուիրել եւ ինչի համար վճարել ենք Ռուսաստանին»: