Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Անցեալի Հոգեմորմոք Յիշատակում… Հրաշքով Փրկուած Նորածին Մանուկը

Անցեալի Հոգեմորմոք Յիշատակում… Հրաշքով Փրկուած Նորածին Մանուկը

by MassisPost

Ռ. ԿՈՐԻՒՆԻ

Ցաւի, հառաչանքի Ապրիլեան օրեր,
Կոտորածի եւ տառապանքի
Սեւ քօղով պատած 1915,
Պատմութիւնը մեր այդ ողբալի,
108 տարիների յորձանուտում
Դատը մեր մնում է անլոյծ:
Ցաւ եւ կսկիծ սրտեր Հայութեան,
Անմահ նահատակների կանչը անկատար,
Արդարութի՜ւն… արդարութի՜ւն ի լուր ապրողաց
Պահանջն է մեր նահատակաց:

Ապրիլեան, 1915 ողբերգական թուականի, ոգեկոչման 108 ամեակն ենք յիշատակում: Անցած տարիներ, սակայն աշխատանքի, պայքարի տարիներ: Աղէտեալ մեր ժողովուրդը կազմակերպեց իր կեանքը տարբեր գաղթօջախներում: Հայ ոգով սերունդներ աճեցին եւ բազմացան շնորհիւ աւանդական կուսակցութիւնների ջանքերով, նաեւ աշխարհին ճանաչեցնելով հայ ժողովրդի նկատմամբ կատարուած ջարդն ու կոտորածը, ցեղասպանութիւնը:

Մեր դատը  անժամանցելի է, տարուէ-տարի աւելի թափ է ստանում նոր երկրների պաշտօնապէս ճանաչումով եւ զօրակցութեամբ, որոնք յորդորում են թուրքիային առերեսուի իրականութեան հետ: Թուրքիան Ժխտողական դիրքում, ցեղասպանութիւնը հորինված պատմութիւն է համարում: Այսինքն այն բոլոր աշխարհի երեսուն մէկ երկրները, որոնք պետականօրէն հսկայական փաստերի հիման վրայ ցեղասպանութիւնը քննարկել, ճանաչել եւ հաստատել են, կատարուել է առանց տեղեակ լինելու պատմութեան ճշմարտացիութե՞ան եւ վաւերացրե՞լ են: Ո՛չ, թուրք իշխանաւորներ, դուք շարունակ կեղծում էք,  ինքնապաշտպանութեան անհիմն փաստարկներով ձեզ արդարացնելու համար: Թող թուրքիոյ իշխանաւորները լաւ իմանան, որ որքան իրենք հակառակեն, ճշմարտութիւնը խեղաթիւրել եւ թաքցնել առաւել եւս հայ ժողովրդի պայքարը կը տարածուի, հայութիւնը իր դատից չի հրաժարուի: Ակնյայտ ապացոյցը հարիւր ամեակի բազմահազարանոց ժողովրդի քայլարշաւները ու ցոյցերը ու նրան յաջորդող տարիները:

Դեռ անդադրում ու անկոտրում ողջ հայութիւնը միատեղ շարունակելու է պահանջատիրութիւնը մեր մէկ ու կէս միլիոնից աւելի անմեղ զոհերի յիշատակը առձայն պահելու եւ հետապնդելու, որպէսզի նոր երկրներ միանան դատապարտութեան: Ինչպէս կարելի է մոռանալ մի ողջ ազգի ցեղասպանութիւնն ու հայրենայ զրկումը, որն անկարելիութիւններից է, քանի հայը կայ եւ ապրում է, իր դատն էլ ապրում է հետեւողականօրէն մինչեւ արդարութեան վերականգնում, չեմ կարծում այլ տեսակ մտածում որեւէ հայի մտքից անցնի:

Հայոց կոտորածներից հրաշքով փրկուած ծնողազուրկ մանուկներ եղել են անհամար, որոնցից հազարներով թուրք իշխանաւորները հաւաքագրել եւ պահել են յատուկ նպատակների համար, իսկ մեր եւ այլոց որոշ որբախմամ կազմակերպութիւններ  հազարաւոր որբերի նկատմամբ սրտցաւ հոգատարութիւն են ցուցաբերել, որոնցից շատեր նշանաւոր մարդիկ դառնալով ծառայել են իրենց ծնող ժողովրդին տարբեր ասպարէզներում:

Այս մէկի մասին, որ գրում եմ, բացառիկ դէպքի հետեւանք է եղել: Ինչպէս «Մոլորակ» շաբաթաթերթի 1139 համարով է ներկայացւում՝ Արմինէ Արղութեանի գրչով, այդ սահմռկեցուցիչ ջարդի տարին մի գաղթական խումբ շտապ դէպի արեւելեան Հայաստան փախուստի ճամբին է լինում,  որին հեռուից հետեւում էր թուրք ձիաւորների մի հալածիչ խումբ, որպէսզի փախչող խմբի մարդկանց կոտորեն: Այդ խմբի մէջ է լինում մի երիտասարդ յղի կին, որը այդ ընթացքում ծննդաբերում է իր աղջնակ երեխային, նրան արագ բարուրում եւ արագացնում են իրենց ընթացքը նրանց որոգայթը չընկենելու համար, սակայն այդ միջոցին հասնում են  թուրքերը, փախստականները ճար ու ճամբայ չեն ունենում ահ ու սարսափի մէջ, անսպասելիօրէն երիտասարդ կինը գերբնական ինչ ուժերից մղուելով բարուրուած երեխային տանում եւ դնում է ձիաւորների առաջը եւ ինք մի կողմ է քաշւում աղօթքը շուրթերին: Ով գիտէ թուրքերը զգալով որ յոգնած են  եւ կամ մտածելով  թէ խումբը ամենայն հաւանականութեամբ քարքարոտ սար ու ձոր ճամբէքում քայլելով առանց սնունդի ողջ չեն մնայ, ուստի առանց ձեռք տալու նրանց թողնում եւ հեռանում են: Ահաւասիկ սրան ասում են հրաշք, զինուած թուրքը հային ազատ է թողնում իրենց ճակատագրին յանձնելով: Կարելի է ենթադրել, որ նրանցից մէկնումէկի խղճմտանքի գութն արթնանում եւ յորդորում է միւսներին ձեռնպահ լքել:

Այո՛, ամէն ինչ կարելի է, ուստի շատ էլ յոռետես պէտք չէ լինել, քանի որ այդ կոտորածների ընթացքում գտնուել են բարեխիղճ գթառատ մարդիկ, որոնք գաղտնի հայեր են փրկել:

Այդ մազապուրծ խումբը մեծ դժուարութիւններով փրկւում է բնակութիւն  հաստատելով Հայաստանում: Ըստ յօդուածագրին՝ «Այդ աղջիկը մեծացաւ, ստեղծեց ընտանիք, դաստիարակեց հինգ զաւակներ: Որդիներից մէկն էլ դարձաւ այն մարդը, ով պահպանեց հրաշքների հանդէպ ընտանեկան հավատը»:

Այդ հրաշք տղան Հրաչիա Արոյեանն է, ստեղծագործող վարպետ՝ «Աւանդական արուեստների եւ փառատօների միջազգային կազմակերպութեան անդամ»: Նա խաչերի վրայ ծեփագործութիւններ է անում, որին անուանում է՝ «Գեղարուեստական ծեփագործութիւն»:  տաղանդաւոր վարպետի մասին առաւել տեղեկութիւններ գրութիւնը կարդալ:

Այս տարուայ ապրիլեան ոգեկոչման տարելիցը նոյնպէս նախկին տարիների պէս առաւել շարքերը խտացրած, մէկ կամք ու ոգի դարձած առաջ կը տարուի ցեղասպանութեան դատապարտման եւ հատուցման պահանջատիրութիւնը:

Հարակից Նյութեր

Leave a Comment