Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Յեղափոխութենէն Յետոյ Ռազմական Պիւտճէն Աւելացած Է 23 Տոկոսով. Վարչապետ Փաշինեան

Յեղափոխութենէն Յետոյ Ռազմական Պիւտճէն Աւելացած Է 23 Տոկոսով. Վարչապետ Փաշինեան

by MassisPost

Փետրուար 23-ի երեկոյեան Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինեան հարցազրոյց տուած է «Առաջին Լրատուականի» հաղորդավար Նուէր Մնացականեանին, պատասխանելով իր հասցէին հնչող մեղադրանքներուն եւ այլ հարցերու: Պատասխանելով հարցին, թէ ի՞նչ հաւանականութիւն եւ հնարաւորութիւն կայ ապացուցելու, պարզելու, դիտարկելու պատերազմի մասին ողջ ճշմարտութիւնը կառավարութեան ղեկավարը ըսած է որ, որ այդ գործընթացը արդէն իսկ հիմա տեղի կ՛ունենայ:

(Թէ՛ Պաշտպանութեան նախարարութիւնում, թէ՛ Զինուած ուժերի գլխաւոր շտաբում տեղի է ունենում վերլուծական աշխատանք, որը շատ կարեւոր է: Իհարկէ, նաեւ տեղեակ էք, որ 1000-ից աւել քրէական գործ կայ ամենատարբեր առիթներով: Սա չի նշանակում, որ բոլոր այդ 1000 գործերը կը գնան դատարան եւ դատավճիռ կը լինի: Բայց ես նկատի ունեմ, սա ուսումնասիրութեան գործընթաց է, որն արդէն տեղի է ունենում:

«Տեսէք, օրինակ, փաստեր, որոնք հրապարակային են եւ որոնք կարող ենք դիտարկել: Օրինակ՝ 2019 թուականին 2018 թուականի համեմատ առաջին անգամ մեր կառավարութիւնը ներկայացրել է պետական պիւտճէ: Եւ Հայաստանի Հանրապետութիւնում շուրջ 23 տոկոսով՝ շուրջ 50 մլրդ դրամով (շուրջ 100 միլիոն տոլար «Մասիս») պաշտպանական, ռազմական ծախսերն աւելացել են: Մեր առաջին գործողութիւններից մէկը եղել է հենց Զինուած ուժերի մարտունակութեան բարձրացումը»,- «Արմենփրես»-ի հաղորդմամբ՝ ըսած է վարչապետը:
Պատերազմի անխուսափելիութեան մասին հարցին պատասխանելով Փաշինեան ըսած է. «Գիտէք, այսօր կարող ենք հետհայեացք նայել եւ տեսնել, օրինակ, ինչ էր ասում մերժուածը (Սերժ Սարգսեանը «Մասիս») 2018թ. Ապրիլին: Նա, ըստ էութեան, ասում էր, որ բանակցային գործընթացը կանգնած է եւ որ այլեւս չպէտք է յոյս ունենանք, որ Ատրպէյճանը ռազմական ճանապարհով չի փորձելու լուծել հարցը: Այսինքն՝ փակուղում է բանակցային գործընթացը, եւ այլեւս յոյս չպէտք է ունենալ, որ Ատրպէյճանը չի յարձակուելու: Այսինքն՝ մինչեւ վերջ դեռ կարելի էր յոյս ունենալ: Բայց դրանից յետոյ այլեւս չի կարելի յոյս ունենալ: Բայց եկէք, ընդհանուր առմամբ, նայենք Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, թէ մենք ինչ փուլերով ենք անցել»:

Միաժամանակ, կառավարութեան ղեկավարը շեշտած է, որ սպառազինութեան եւ տեխնիկայի գնման ծրագիրներուն մէջ երբեւէ փոփոխութիւն տեղի չէ ունեցած: «Եւ նրանք, ովքեր պնդում էին, թէ նման փոփոխութիւն տեղի ունեցել է, իրենք հենց հրապարակային իրենց ասածը հերքել են: Բայց շատ կարեւոր է արձանագրել, իսկ ի՞նչ է ասել Գլխաւոր շտաբի նախկին պետը: Շատ լաւ, մենք գրում ենք, որ պէտք է գնենք: Իսկ ո՞վ է, որ մեզ վաճառելու է այն որակեալ տեխնիկան, որը մեզ անհրաժեշտ է: Սա նոյնպէս կարեւոր հարց է: Եւ այդ տեխնիկան ձեռք բերելու ճանապարհին արւում են քաղաքական ու դիւանագիտական քայլեր, որոնք կարող են միանշանակ չընդունուել դաշնակիցների եւ բարեկամների կողմից եւ այլն, եւ այդպէս շարունակ: Շատ կարեւոր արձանագրում. օրինակ, տեսէք, վարչապետ ընտրուելուց յետոյ, ես ի±նչպիսի քայլեր եմ ձեռնարկել բանակի եւ զինուած ուժերի նկատմամբ: Վարչապետ եմ դարձել յեղափոխութեամբ: Եւ ամենապահպանողական քաղաքականութիւնը վարել եմ Զինուած ուժերի ոլորտում: Պաշտպանութեան նախարար եմ նշանակել մի մարդու, ով մերժուածի իշխանութեան օրօք երկար տարիներ եղել է Պաշտպանութեան նախարարի առաջին տեղակալ եւ միակ մարդն է եղել, որ 2018թ. մերժուածի կառավարութիւնում ունեցել է նախարարի կարգավիճակ ու իմ կառավարութիւնում նոյնպէս շարունակել է ունենալ նախարարի կարգավիճակ»,- ընդգծած է վարչապետը:

Նիկոլ Փաշինեան անդրադարձած է Սերժ Սարգսեանի՝ իշխանութիւնը Կարէն Կարապետեանին փոխանցելու յայտարարութեանը, ըսելով որ, Ժողովուրդը ինք կ՛որոշէ, թէ որուն պէտք է փոխանցուի իշխանութիւնը:

«Բայց մերժուածը ով էր, որ մի հատ էլ իշխանութիւն փոխանցէր ինչ-որ մէկին, ինքը որոշո՞ւմ էր, թէ ում պէտք է փոխանցի: Ժողովուրդն է որոշում, թէ ում պէտք է փոխանցի»,- ըսած է Փաշինեան:

Վարչապետը անդրադարձած է նաեւ Սերժ Սարգսեանի յայտարարութիւններուն, թէ ինք երրորդ անգամ առաջադրուած էր, որպէսզի իրագործէր «լաւրովեան պլանը»:

«Իսկ ո՞րտեղ է երաշխիքը, որ պիտի փորձէր՝ ստացուէր դրանից յետոյ կամ ինչն էր խանգարում Ազգային ժողովի ամպիոնից դա յայտարարել: Ուրիշ բան էր յայտարարւում, որ յոյս չկայ, բանակցային գործընթացից յոյս չկայ, եւ ամէն վայրկեան կարող է սկսուել պատերազմ: Իսկ այդ վայրկեանին՝ 2018 թուականի գարնան այդ վայրկեանին, ինչքա՞ն արկ կար մեր բանակի զինանոցում: Կարելի է ասել՝ այ, որ 3 օր էլ ձգէի, Ղարաբաղի հարցը կը լուծէի: Բայց ի վերջոյ պատմութիւն կայ եւ այդ պատմութիւնը բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել: Երբ այդ մարդիկ իշխանութեան էին գալիս 1998 թուականին, նրանք ասում էին, որ անթոյլատրելի է տարածքներ յանձնելու եւ փուլային տարբերակով հարցը լուծելու որեւէ մօտեցում: 98 թուականից յետոյ էլ չի եղել բանակցային մի այդպիսի մոդել, որտեղ յստակ ձեւակերպուած չլինի 7 տարածքների վերադարձն Ատրպէյճանին: Սա որպէս նուազագոյն պայման: Եւ բանակցային բոլոր փաստաթղթերը ձեւակերպուած են եղել հենց այդպէս, որ հարցի կարգաւորման նպատակն է 7 շրջանների վերադարձն Ատրպէյճանին: Սկսել է դրանից, իհարկէ, խօսք է եղել նաեւ Արցախի կարգավիճակի մասին: Բայց ի±նչ կարգավիճակի հեռանկարներ են գոյութիւն ունեցել: Սա է ամենակարեւոր հարցըՙ, ըսած է վարչապետ Նիկոլ Փաշինեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment