Home ԳԱՂՈՒԹԱՅԻՆ «Երբեք չի Մոռացուի» Կարգախօսով Մեծ Եղեռնի Նուիրուած Վահանակներ

«Երբեք չի Մոռացուի» Կարգախօսով Մեծ Եղեռնի Նուիրուած Վահանակներ

by MassisPost

Հեղինէ Գէորգեան

«Արւեստի Խաղաղութիւնը» կազմակերպությունն www.peaceofart.org իր ամէնամեայ գործունէութեան շրջանակներում` Հայոց ցեղասպանութեան 104-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ- ի Մասաչուսէթս նահանգի տարբեր քաղաքներում, գլխաւոր մայրուղիների վրայ, Մարտ-Ապրիլ ամիսների ընթացքում բարձրացրել է 5 էլեկտրոնային վահանակներ` յարգելով բոլոր ցեղասպանութիւնների անմեղ զոհերի յիշատակը, յիշեցնելով միջազգային հանրութեանը 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան` Հայոց Մեծ եղեռնի ողջ իրողութիւնը՝ որպէս անհերքելի պատմական փաստ՝ «Երբեք չի Մոռացուի» կարգախօսով:

Այս տարուայ վահանակը ներկայանում է հայ պատանու դէմքով, որի մի մասը խաւար է ու մռայլ, ինչպէս 1915-ի վիրաւոր Հայաստանը` խոցուած օսմանեան կայսրութեան կողմից, իսկ միւս կողմը լուսաւոր է 2019-ի ծաղկուն ու պայծառ Հայաստանի նման:

«Վահանակի վրայի պատանին, որ 1915-ին որբացաւ, ենթարկուեց ցեղասպանութեան կտտանքներին նոյն պատանին է , որ բնօրրանից արմատախիլ արուելով` թափառեց աշխարհով մէկ, նոյն պատանին է, որ ծնուեց օտարի հողի վրայ, նոյն պատանին է, որ ազատագրեց Արցախը եւ նոյն պատանին է, որ 2019-ին հպարտ ապրում է ազատ անկախ Հայաստանում:

2019 Armenian Genocide 1

Ամեն մի հայի հոգում լինի հայրենիքում թէ հայրենիքից դուրս ապրել է ապրում է եւ ապրելու է նոյն պատանին, որ երբեք չի մոռանալու եւ երբեք չի հրաժարուելու` պահանջելով դատապարտում եւ հատուցում անպատիժ եղեռնագործութիւն համար»,- իր խօսքում նշեց արուեստագէտ, «Արուեստի խաղաղութիւնը» կազմակերպութեան նախագահ Դանիէլ Վարուժան Հեճինեանը:

Ինչպէս նախորդ 23 տարիների ընթացքում այս տարի նոյնպէս վահանակների ակցիան հովանաւորւում է «Արուեստի Խաղաղութիւնը» կազմակերպութեան կողմից, որը անշահոյթ կրթական մարդասիրական կազմակերպութիւն է՝ ձօնուած աշխարհի խաղաղութեան պահապաններին եւ իրագործողներին, նաեւ նրանց, ովքեր ունեցել են քաջութիւն իրենց կեանքը վտանգելու մարդկութեան բարօրութեան համար։

«Արուեստի Խաղաղութիւնը» կազմակերպութիւնն օգտագործում է արուեստի համընդհանուր լեզուն՝ իրազեկելով մարդկային գոյավիճակի մասին, նպաստելով հակամարտութիւնների խաղաղ լուծմանը։ Այն ծառայեցնում է արուեստն յանուն խաղաղութեան եւ չունի որեւէ քաղաքական կամ կրօնական ուղղուածութիւն` առանցք ունենալով Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը եւ Հայաստանի հեղինակութեան բարձրացումը արտերկրում:

Այս տարի էլեկտրօնային վահանակները կը ցուցադրուեն մինչեւ 2019 թ. Ապրիլի 30-ը:

Հարակից Նյութեր

Leave a Comment