Home ՀԱՅԱՍՏԱՆ Երեւանի «Իւղոտ» Հողատարածքները Նախկին Բարձրաստիճան Պաշտօնեաները Գնած են Շատ Ցած Գիներով. Հայկ Մարութեան

Երեւանի «Իւղոտ» Հողատարածքները Նախկին Բարձրաստիճան Պաշտօնեաները Գնած են Շատ Ցած Գիներով. Հայկ Մարութեան

by MassisPost

«Իւրաքանչիւր վարչական շրջանում կան հողատարածքներ՝ չակերտաւոր իւղոտ տարածքներ, որոնք շատ ցածր գներով գնուել է թաղապետերի կողմից կամ իրենց մերձաւորների կողմից, եւ ցաւօք սրտի, արդէն գրանցուած են, իրենք սեփականութեան վկայականներ ունեն եւ այլն: Եւ այսօր կան ծրագրեր, որ մենք ուզում ենք իրականացնել, եւ իրականացմանը խանգարում է այդ հանգամանքը: Բայց մենք բանակցում ենք նաեւ այդ մարդկանց հետ, որպէսզի, եթէ որեւէ հողակտոր մեզ պէտք է որեւէ ծրագրի համար, իրենք զիջեն էդ հողը մեզ, մենք իրենց համանման հող մի ուրիշ տեղ տանք: Ցաւը նրանում է, որ սեփականաշնորհուել են նաեւ այգիների տարածքները, որը ամենադաժանն է», – ըսած է Մարութեանը:

Այժմ սեփականատէրերը այդ այգիներուն մէջ կը փորձեն շինութիւններ կառուցել, ինչը քաղաքապետարանը կ’արգիլէ. – «Այդ այգիների տարածքում մարդիկ գալիս են եւ փորձում են ինչ-որ շինարարութիւն ընել, շինթոյլտւութիւն ստանալ մեզանից: Բնականաբար մենք մերժում ենք… Կայ Նոր Նորքի այգիում, կայ Դաւթաշէնի այգիում, գրեթէ բոլոր այգիներում կան սեփական հողեր: Իրենք մի քիչ խելացի են գտնուել՝ իրենց անունով չեն գրել: Գրել են բարեկամի, ընկերոջ անունով»:

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը վերջին ասուլիսի ժամանակ խօսած էր այս խնդրի մասին՝ ըսած էր, որ Հայաստանի համայանքներուն մէջ, ինչպէս նաեւ Մեղրիի ազատ տնտեսական գօտիի հողատարածքները նախկին բարձրաստիճան պաշտօնեաները սեփականաշնորհած են ծիծաղելի ցած գիներով, եւ այժմ ներդրողներուն կը փորձեն վաճառել քանի մը անգամ թանկ:

Փաշինեանը ըսած էր, որ յորոդորած են սեփականատէրերուն անոնք վերադարձնել պետութեան, սակայն մերժում ստացած են, ինչին յաջորդած է իրաւական գործընթաց: Պատկան մարմիները այժմ կ’ուսումնասիրեն այդ հողատարածքներու ձեռք բերման հիմքերու օրինականոթիւնը:

Հարցին, թէ ինչ պատասխան ստացած է, երբ այդ սեփականատէրերուն յորդորած է վերադարձնել այդ հողատարածքները, Երեւանի քաղաքապետը արձագանգած է. – «Քանի որ տարածքները շատ են, գործընթացը աւելի երկար է տեւում: Բնականաբար գործընթաց կայ. մենք դատախազութեան հետ համատեղ այս ուղղութեամբ աշխատում ենք: Մենք սկսել ենք այգիներից, գոյքագրում ենք այս պահին այգիները եւ, դատախազութեան հետ համատեղ, տեսնում ենք, թէ ինչ հիմքերով է տրուել, ինչ հիմքերով է վաճառուել եւ այլն… եւ կը տեսնենք արդիւնքները: Աւելի շատ քննչական մարմինների դաշտում է այս հարցը»:

Նախկին քաղաքապետ Տարօն Մարգարեանին պատկանող ահռելի ունեցուածքի, տարածքներու մասին ալ հետաքրքրուած են լրագրողները: Արդեօ՞ք պարզած են՝ թէ քաղաքապետի պաշտօնին այդ հարստութիւնը օրինակա՞ն ճանապարհով  ձեռք բերած է:

«Դրանով զբաղւում են քննչական մարմինները եւ այլ մարմիններ: Մենք զբաղւում ենք մեր գործով», – պատասխանած է Հայկ Մարութեանը:

Հարակից Նյութեր

Leave a Comment