Ես ոչ մէկ ընդհանրութիւն կը տեսնեմ Սասնայ ծռեր խումբի ու Նայիրի Յունանեանի (1999-ի Հոկտեմբեր 27-ի կազմակերպիչի) գործողութիւններուն միջեւ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ արտայայտած է «Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ Ռաֆֆի Յովհաննիսեան:
Ան ափսոսանք յայտնած է երկու ոստիկաններու զոհուելու կապակցութեամբ: «Դուք յիշում էք իմ կոչը նախագահական ընտրութիւնների ժամանակ ՝ «ոչ մի զոհ», իսկ հիմա զոհեր կային ու մենք դեռ չգիտենք, թէ ինչ հանգամանքներում են եղել այդ զոհերը: Կային նաեւ վիրաւորներ, բայց ես տեսնում եմ ոչ միայն հասարակական աջակցութիւնը «Սասնայ ծռեր»ի գործողութիւններին, այլեւ յոյս, որ մենք պետութիւն կ՛ունենանք: Եւ Երեւանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպեանի ու միւսների ազատ արձակումը, նաեւ շատ այլ ազդակներ ցոյց են տալիս, որ այդ երկու գործողութիւնների միջեւ շատ տարբերութիւններ կան» – ամփոփած է Ռաֆֆի Յովհաննիսեան: