Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Մենք Կը Տեսնենք Սպառնալիք, Կը Փորձենք Լուծում Գտնել, Դուք Կ’որոշէք Կթել Զայն. Ռուբինեան

Մենք Կը Տեսնենք Սպառնալիք, Կը Փորձենք Լուծում Գտնել, Դուք Կ’որոշէք Կթել Զայն. Ռուբինեան

by MassisPost

«Մեր սպառնալիքները գալիս են Ատրպէյճանից, քանի որ խաղաղութիւնը դեռեւս անշրջելի չէ»։ Ազգային Ժողովի Օգոստոս 5-ի նիստին այս մասին ըսած է ԱԺ նախագահ Ռուբէն Ռուբինեանը։

«ա) Մեր սպառնալիքները գալիս են Ատրպէյճանից, որովհետեւ Ատրպէյճանի հետ մենք չունենք խաղաղութիւն, աւելի ճիշդ՝ ունենք խաղաղութիւն, բայց այդ խաղաղութիւնը դեռ անշրջելի չէ եւ վերջնականապէս հաստատութենականացուած չէ, այսինքն՝ դեռեւս անշրջելի չդարձած խաղաղութիւնն Ատրպէյճանի հետ միանշանակ եւ աներկբայօրէն սպառնալիք է ՀՀ-ի համար։

«բ) Մենք ունենք սպառնալիք Թուրքիայի կողմից, որովհետեւ ունենալ անմիջական հարեւան եւ հարեւանի հետ ունենալ փակ սահման առնուազն տնտեսական սպառնալիք է: Չունենալ հաստատուած դիւանագիտական յարաբերութիւններ առնուազն դիւանագիտական սպառնալիք է»,- նշած է ան:

Ըստ Ռուբինեանի՝ կան նաեւ այլ սպառնալիքներ՝ բաւարար չբազմազանեցուած տնտեսական, անվտանգային կապեր, ուժանիւթային աղբիւրներու եւ տարանցիկ ճանապարհներու բաւարար չբազմազանեցուած վիճակ եւ այլն:

Դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամաւորներուն՝ Ռուբինեան հարց կ’ուղղէ. «Բայց ո՞րն է մեր եւ ձեր տարբերութիւնը: Մենք տեսնում ենք սպառնալիք, մենք ուզում ենք վերացնել այդ սպառնալիքը, չէզոքացնել: Տեսնում ենք՝ չկայ անշրջելի խաղաղութիւն Ատրպէյճանում, ուզում ենք այնպէս անել, որ լինի անշրջելի: Տեսնում ենք, որ դեռ 100 տոկոսով հաստատութենականացուած չէ, ուզում ենք հաստատութենականացնել:

«Թուրքիայի հետ տեսնում ենք փակ սահմանը, տեսնում ենք, որ սպառնալիք է տնտեսվարողների համար, բանակցում ենք, որ գանք որեւէ լուծման, ընթացքում էլ քայլ-քայլ առաջ ենք գնում:

«Մեր եւ ձեր տարբերութիւնը դա է: Մենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում էք սպառնալիք, որոշում էք կթել այդ սպառնալիքը: Դաշնակցութեան պատմութիւնը, 1920-ից սկսած, մի պատմութիւն
է սպառնալիքները կթելու մասին»,- շեշտած է ան:

Հարակից Նյութեր

Leave a Comment