Քաղաքագէտ Լիլիթ Դալլաքեան Ֆէյսպուքի իր էջովգրառում կատարած է՝ նկատելով, որ իր մօտ տարօրինակ հարցում մշտապէս կը յառաջանայ, ապա մանրամասնած է.
«ՌԴ նախագահը (յատկապէս հայաստանեան որոշ շրջանակների մօտ) համարւում է ուժեղ, վստահ, իր երկրում սիրուած ղեկավար։ Յաճախ նոյնիսկ նրան քննադատողները արժանանում են «դուք ո՞վ էք, որ նրան քննադատէք, փոքրիկ մարդուկներ» կշտամբանքին։ Սակայն հայաստանեան ընտրութիւնների ժողովրդավարութեամբ անյանգստացող Քրեմլը (մենք էլ, փաստօրէն, մեզ իրաւունք վերապահենք խօսել Ռուսաստանում ընտրութիւնների մասին) վախենում է Տումայի ընտրութիւններին թողնել մեղմ եւ հաւատարիմ ընդդիմադիրներին՝ «Եաբլոկօ» կուսակցութեան կամ Նադեժդինի տեսքով։
«Ռուսաստանի ԿԸՅ-ն յայտարարած է, որ կորցրել է այդ կուսակցութեան որոշ անդամների ներկայացրած փաստաթղթերը (սա հումոր չէ), նոյնիսկ այն բանից յետոյ, երբ վերջիններս տեսանկարահանել են փաստաթղթերի ներկայացման գործընթացը։
«ԿԸՅ-ն մերժել է նրանց գրանցումը, իսկ Նադեժդինին ընդհանրապէս յայտարարել են «ինոագենտ»։
«Հարց. Ի՞նչ կը լինէր, օրինակ, որ Տումայում լինէին Փութինին մի թեթեւ քննադատող ընդդիմադիրներ (երբեմն նոյնիսկ նրա անունն էլ չեն հնչեցնում քննադատութեան ժամանակ)։ Սա, ի հարկէ, խօսում է ՌԴ ղեկավարի՝ սեփական անձի եւ հզօրութեան հանդէպ մեծ վստահութեան մասին»:

