Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Յայտարարութիւն՝ ՍԴՀԿ Կեդրոնական Վարչութեան

Յայտարարութիւն՝ ՍԴՀԿ Կեդրոնական Վարչութեան

by MassisPost

ՍԴ Հնչակեան Կուսակցութեան Կենտրոնական Վարչութիւնը խստօրէն դատապարտում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողութիւնները Արցախի հանրապետութեան խաղաղ բնակչութեան դէմ: Ակնյայտ է, որ Ալիեւի բռնապետական վարչակարգը այս գործողութեամբ աւարտին է ուզում հասցնել 44- օրեայ պատերազմից յետոյ կիսատ մնացած՝ Արցախի հայաթափման ու զաւթման ծրագիրը:

Ակնյայտ է նաև, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, որոնք կոչուած են ապահովելու Արցախահայութեան անվտանգութիւնն ու ապահովութիւնը, եւս մէկ անգամ ցուցաբերում են իրենց կատարեալ անկարողութիւնն ու անզօրութիւնը՝ կասեցնելու ադրբեջանական հերթական յարձակումը, փորձելով ստեղծուած իրավիճակի պատասխանատուութիւնը բարդել այլոց վրայ: Անընդունելի ենք համարում Ռուսաստանի նման պահուածքը և կրկին կոչ անում կատարել` Նոյեմբեր 9-ի համաձայնութեամբ ստանձնած պարտաւորութիւնները:

Միւս կողմից, կոչ ենք անում միջազգային ընտանիքին և մասնաւորապէս ՄԱԿ-ի Ապահովութեան խորհրդին՝ զանց անել անարդիւնաւէտ դատապարտումի կոչերը և անյապաղ սահմանել պատժամիջոցներ, կասեցնելու Ադրբեջանի հեռահար նկրտումները:

Այս ճակատագրական պահին, երբ բոլորս լցուած ենք ցասման և ընդվզումի զգացումներով, աւելի քան կարեւոր է լինել միասնական և պահպանել ներքին անդորրը: Առ այդ, կոչ ենք անում մեր հայրենակիցներին չտրուել սադրանքների և անխոհեմ քայլերի, որոնք բացի ներքին անկայունութիւն առաջացնելուց ու մեր ուժերը ջլատելուց, ոչինչով են նպաստելու իրավիճակի հանգուցալուծման:

Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան Կենտրոնական Վարչութիւն Սեպտեմբեր 19, 2023
Երեւան

Հարակից Նյութեր

Leave a Comment