Home ՀԱՅԱՍՏԱՆ ՀՀ Դրամատնային Համակարգին Միջոցով Ֆիզիքական Անձերու Փոխանցումները Դէպի Հայաստան

ՀՀ Դրամատնային Համակարգին Միջոցով Ֆիզիքական Անձերու Փոխանցումները Դէպի Հայաստան

by MassisPost

Տնտեսագէտ Սուրէն Պարսեանը Ֆէյսբուքի իր էջով գրած է․

«Հայաստանի Դրամատուների Միութիւնը հրապարակել է 2022 թուականի ընթացքում ՀՀ դրամատնային համակարգի միջոցով ֆիզիքական անձանց փոխանցումները դէպի Հայաստան ըստ երկրների: Տուեալներից պարզ է դառնում, որ 2022 թուականին փոխանցումների հոսքը աւելացել է 2,5 անգամ կամ մօտ 3 միլիառ տոլարով: Հիմնական նուիրատու երկրներ են հանդիսացել` ՌԴ, ԱՄՆ, Գերմանիան, Ֆրանսան, Ղազախստանը եւ այլն:

Պաշտօնական վիճակագրութեան համաձայն` 2022 թուականի Յունուար-Դեկտեմբեր ամիսներին Հայաստան են այցելել 790.397 ռուս զբօսաշրջիկներ, որոնց թիւը նախորդ տարուայ համեմատ 2,2 անգամ աւելի շատ է: Ռուս զբօսաշրջիներից մօտ 60 հազարը մնացել է Հայաստանում, ինչը նպաստել է Ռուսաստանից եկող դրամական հոսքերի կտրուկ աւելացմանը:

ԱՄՆ-ից, Գերմանիայից եւ Ֆրանսայից փոխանցումները պայմանաւորուած են շարունակուող արտագաղթով:

Ղազախստանից եկող գումարների ծաւալը գլխաւորապէս պայմանաւորուած է ինքնաշարժների առեւտրով»:

Հարակից Նյութեր

Leave a Comment