Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Քոչարեանը Հակահայկական, Հակապետական Գործունէութիւն Վարած Է․ Ան Երբեք Իշխանութեան Պիտի Չգայ Ժողովուրդին Կողմէ, Այդ Բացառուած Է․ ՀԺԿ Փոխնախագահ

Քոչարեանը Հակահայկական, Հակապետական Գործունէութիւն Վարած Է․ Ան Երբեք Իշխանութեան Պիտի Չգայ Ժողովուրդին Կողմէ, Այդ Բացառուած Է․ ՀԺԿ Փոխնախագահ

by MassisPost

«Մոսկուա» կինոթատրոնին մէջ Ռոպերթ Քոչարեանը փակ հանդիպում ունեցած է քաղաքացիներուն հետ եւ խօսած է այն մասին, որ իրեն կ’ըսեն, թէ կրկին պիտի առաջնորդ դառնայ:

«Սակայն այն, ինչ ասում էք, ես վստահ չեմ, որ արտացոլում է իրական պատկերը, այսինքն` արդեօք բոլո՞րն են այդ կարծիքին, թէ՞ ոչ: Եթէ իսկապէս այդպէս է, ապա, այո՛, իմ ժամանակն է, ես պիտի դրօշը վերցնեմ ու յառաջ տանեմ», հնչած հարցին պատասխանած է Քոչարեանը` յաւելելով, սակայն, որ այս պահի դրութեամբ ինքը չունի յստակ գնահատական, թէ ինչպէս տրամադրուած է ամբողջ ժողովուրդը:

Այս առնչութեամբ Civic.am-ը զրուցած է Հայաստանի Ժողովրդական Կուսակցութեան փոխնախագահ Գրիգոր Յարութիւնեանի հետ:

«Նա չի հասկանում, որ ամբողջ ժողովուրդն իրեն չի ուզում, ով ուզում է այսօր լինի իշխանութիւն, ինչքան էլ իշխանութիւնից գոհ լինեն կամ դժգոհ, Քոչարեան Ռոպերթը երբեք չի գալու իշխանութեան ժողովրդի կողմից, դա բացառւում է: Այս ամէնը, ինչ որ մեր ժողովուրդն այսօր ստանում է, դա իր դրած ականներն են: Եւ այն, որ բանակը կազմալուծուել էր, այդ բոլորը Քոչարեանի շնորհիւ է եղել», ըսաւ Գրիգոր Յարութիւնեանը:

ՀԺԿ փոխնախագահը նշեց, որ Քոչարեանը եւ իր խմբակիցները մեր ժողովրդին չեն ներկայացուցած եւ չեն ներկայացներ, եւ ան ոչ մէկ անգամ ընտրութիւններով ընտրուած է, ան Կարէն Դէմիրճեանին չէ յաղթած, Ստեփան Դէմիրճեանին չէ յաղթած, ան Մարտ 1 ըրած է, ան «Հոկտեմբեր 27-ի» բացայայտումը վերածեց «Ուչաստքովի»ի մակարդակի, եւ ժողովուրդը լաւ յիշողութիւն ունի եւ ամէն ինչ շատ լաւ կը գնահատէ:

«Ես որ ասում եմ` Ռոպերթ Քոչարեանը հակահայկական, հակապետական գործունէութիւն է վարել, դրա մէջ ամէն ինչը մտնում է. թուլացնել իշխանութիւնը, երկրում ստեղծել քրէաօլիկարխիկ համակարգ, թալանել երկրի ունեցուածքը, թալանել ազատագրուած տարածքները, պիզնեսները բոլորից խլել, ցանկանալ Մեղրին վաճառել:

Այսօր, որ մենք պատերազմական վիճակի մէջ ենք, այդ ամէնը Մեղրիի «միջանցք»ի հետ կապուած է: Իսկ ինքը այդ գիծը տանում էր առաջ, որ անպայման դրան հասնի: Դրան դէմ գնացին մարդիկ, որոնք զոհուեցին, ինչ-որ մի պահ դադար եղաւ, չկարողացաւ իրականացնել, որովհետեւ ժողովուրդը չընդունեց դա, բայց, ցաւօք սրտի, հիմա երեխաներ ենք կորցնում` իրենց պատճառով, իրենց դրած ականների հետեւանքն է  սա, Քոչարեանի եւ իր վոհմակի: Քոչարեանը պիտի գնայ Ղարաբաղում ապրի, ինչ սխալ է անում այստեղ», ըսաւ Գրիգոր Յարութիւնեանը:

Անոր խօսքով` Քոչարեանը գրանցում չունէր, անօրինական ձեւով եկաւ, Հայաստանի նախագահ սարքեցին, թող երթայ Ղարաբաղի մէջ ապրի, այնտեղ ծնած է, թող երթայ այնտեղ ալ հողին յանձնուի հետագային:

Խօսելով նաեւ այն մասին, թէ ինչ տրամադրութիւններ կան Մեղրիի մէջ, Գրիգոր Յարութիւնեան ըսաւ, որ այսօր Մեղրիի մէջ այն տրամադրութիւնը կը տիրէ, ինչ որ ամբողջ Հայաստանի մէջ:

«Խուճապի մէջ չեն, արտագաղթ չկայ, բայց անհանգստութիւն կայ, մարդիկ անհանգստանում են: Քանի տարի անընդհատ տարածում են, թէ յարձակուելու են Մեղրիի վրայ, որտեղից էր դա գալիս: Հիմնական սենարը գրում էին Քոչարեանն ու իր շայկան, նրանց լրատուամիջոցները:

Սրանք գրում են, թուրքերը գործում են: Էդ ոնց եղան այդքան դաւաճանութիւններ պատերազմի ժամանակ, պատերազմից յետոյ:

Գնդակահարութիւն է պէտք բոլոր դաւաճաններին, ցուցադրաբար: Կապ չունի, որ ԵԽ ենք մտել, կապ չունի` մահապատիժը հանել ենք, թէ չէ: Դաւաճանները միայն նրանք չեն, որոնք թուրքերին տեղեկութիւն են տուել, այլ դաւաճան են նրանք, որոնք 20 տարուայ ընթացքում թալանեցին երկիրը եւ երկիրը այս վիճակին հասցրին: Համար առաջին դաւաճանները դրանք են ու էսօր դեռ իշխանութիւն են ուզում. ականջի հետեւը կը տեսնեն, թէ իշխանութիւն կը տեսնեն», եզրափակեց Գրիգոր Յարութիւնեանը:

Հարակից Նյութեր

Leave a Comment