Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանի Տարածքով Միջանցքային Տրամաբանութեամբ Որեւէ Ճանապարհ Բացառուած Է. Անվտանգութեան Խորհուրդի Քարտուղար

Հայաստանի Տարածքով Միջանցքային Տրամաբանութեամբ Որեւէ Ճանապարհ Բացառուած Է. Անվտանգութեան Խորհուրդի Քարտուղար

by MassisPost

Բացառուած է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանութեամբ որեւէ ճանապարհ: Այս մասին  ըսաւ Անվտանգութեան Խորհուրդի քարտուղար Արմէն Գրիգորեանը:

«Մեր քաղաքականութիւնը շարունակում է սա մնալ. երբ յայտարարում ենք, որ մեր դիրքորոշումներն աւելի մօտ են, դա նշանակում է, որ մենք յառաջ ենք գնացել միայն այն տրամաբանութեամբ, որ սահմանային վերահսկողութիւն է լինելու: Հայաստանում բացառւում է միջանցքային տրամաբանութեամբ որեւէ ճանապարհ», ըսաւ ան:

ԱԽ քարտուղարին խօսքով`  ապաշրջափակումը քննարկուած է ե՛ւ Մոսկուայի, ե՛ւ Պրիւքսէլի մէջ.

«Երկար ժամանակ Ատրպէյճանն ասում էր, որ միջանցք է քննարկւում: Եթէ չեմ սխալւում, Նոյեմբերի 6-ին, երբ Ռսաստանի Դաշնութեան փոխվարչապետ Օվերչուքը Երեւանում էր, յայտարարեց, որ միջանցքային տրամաբանութեամբ որեւէ հարց չի քննարկւում: Նոյնը եղաւ Պրիւքսէլի բանակցութիւններից յետոյ: Միշէլի խօսնակը հրապարակային յայտարարեց, որ որեւէ միջանցք երբեք չի քննարկուել: Սա ցոյց է տալիս, որ բանակցութիւններում մեր մօտեցումը միշտ սա է եղել եւ շարունակում է սա մնալ», յաւելեց ան:

Հարակից Նյութեր

Leave a Comment