Home ՀԱՅԱՍՏԱՆ «Տարին Վնասների Տարի էր»,- Վազգէն Սիսլեան

«Տարին Վնասների Տարի էր»,- Վազգէն Սիսլեան

by MassisPost

«Տարին միայն վնասների տարի էր: Իշխանութիւնները միայն խօսում են, որ չորս կողմից թշնամի է, բայց վախենում են ասել, որ ուժեղ բանակ ու լաւ զէնք ունենալու հարցում վախենում ենք աշխարհի կարծիքից: Ինչո՞ւ պէտք է Ապրիլին ազրպէյճանցին ակրեսիայի դիմէր, որ հայ ժողովուրդը հասկանար՝ ի՞նչ բացեր ունի եւ որքա՞ն է անուշադրութեան մատնուած հայ զինուորը»,- «Հայեացք» մամուլի ակումբին մէջ ըսաւ «ԱՍԱԼԱ»-ի մարտիկ, «Վան» գործողութեան հրամանատար, Արցախեան ազատամարտի մասնակից Վազգէն Սիսլեան:

Ան ընդգծեց զինուորի արուեստագիտական պատրաստուածութեան հարցը. «Աշխարհում զինուորն ունի 70-80 կտոր աքսեսուար, իսկ մեզանում՝ 25-30 կտոր»: Անդրադառնալով «1000 դրամի» օրէնքին՝ Վազգէն Սիսլեան ըսաւ. «Դա կառավարութեան հերթական մուրացկանութիւնն է, ինչո՞ւ իրենք չեն կարողանում ապահովել դա: Կողմ եմ զոհուածների ընտանիքներին եւ վիրաւորներին օժանդակելուն, բայց դա պետութեան գործն է: Օրինագիծը չեղած՝ սկսեցին մտածել՝ ո՞վ է ուտելու այդ փողերը…Ինչո՞ւ պէտք է այդպէս լինէր: Պետութիւն-ժողովուրդ կապը չկայ»:

Ամփոփելով տարին՝ ազատամարտիկը յիշեց նաեւ «Սասնայ ծռերու»  դէպքը. «Այսօր ոչ թէ խորացել ենք բանակաշինութեան խնդրի մէջ, այլ ներքին զօրքերի: Ոստիկանին դէմ չեմ, բայց նա պէտք է պաշտպանի հայ քաղաքացուն, ոչ թէ երեխաների ասած «պոպո ծածան» դառնայ»:

Հարակից Նյութեր

Leave a Comment