Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ ՌԴ-ի Մէջ Խեղաթիւրուած Կը Ներկայացնեն Իրականութիւնը. Հայաստանը Ղարաբաղի Հարցով Երբեք Չէ Դիմած ՀԱՊԿ-Ին. Ռուբինեան

ՌԴ-ի Մէջ Խեղաթիւրուած Կը Ներկայացնեն Իրականութիւնը. Հայաստանը Ղարաբաղի Հարցով Երբեք Չէ Դիմած ՀԱՊԿ-Ին. Ռուբինեան

by MassisPost

Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի խօսնակ Ռուբէն Ռուբինեան «Ֆէյսպուքի իր էջով տեսանյութ հրապարակած է՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ի մէջ Հայաստանը ձայնի իրաւունքէն եւ կառոյցին մէջ պատասխանատու պաշտօններու մէջ իր ներկայացուցիչները նշանակելու իրաւունքէն զրկելուն:

Ռուբինեան նկատած է, որ Ռուսաստանի գործընկերները փոքր-ինչ խեղաթիւրուած կը ներկայացնեն իրականութիւնը:

«Ռուսաստանցի մեր գործընկերներից ոմանք վերջերս յաճախ են կրկնում, թէ Հայաստանը իզուր է դժգոհում ՀԱՊԿ-ից, որովհետեւ ՀԱՊԿ-ը ոչինչ չէր կարող անել Ղարաբաղի հարցում: Մեր գործընկերները մի փոքր խեղաթիւրուած են ներկայացնում իրողութիւնները»,- ըսած է Ռուբինեան՝ ընդգծելով. «Հայաստանը Ղարաբաղի հարցով երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին»:

Ըստ անոր՝ Հայաստանը դիմած է ՀԱՊԿ-ին, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքի դէմ է յարձակում տեղի ունեցել 2021-22 թուականներուն. «Մասնաւորապէս Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սիւնիքի մարզերում: Այդ ժամանակ է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին եւ ակնկալել ՀԱՊԿ-ի պայմանագրային պարտաւորութիւնների կատարում, երբ տեղի է ունենում յարձակում ՀԱՊԿ անդամ պետութեան ինքնիշխան տարածքի վրայ, ինչն էլ չի արուել»:

ԱԺ նախագահին խօսքով՝ բոլոր արդարացման փորձերը դատապարտուած են ձախողման. «որովհետեւ հնարաւոր չէ արդարացնել մի կառոյցի անգործութիւն, եթէ այդ կառոյցի ստեղծման ամբողջ իմաստը այն է, որ պէտք է պաշտպանի իր անդամ պետութեան ինքնիշխան տարածքը, ինչն էլ չի արել՝ խախտելով պայմանագիրը»:

Հարակից Նյութեր

Leave a Comment