Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Յառաջիկայ Ընտրութիւնները Բացառիկ Հնարաւորութիւն Են Քրէաօլիկարխիկ Նախկինները Քաղաքական Դաշտէն Դուրս Շպրտելու Համար. Նիկոլ Փաշինեան

Յառաջիկայ Ընտրութիւնները Բացառիկ Հնարաւորութիւն Են Քրէաօլիկարխիկ Նախկինները Քաղաքական Դաշտէն Դուրս Շպրտելու Համար. Նիկոլ Փաշինեան

by MassisPost

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան կեղծ կը համարէ թեզը, թէ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը չի մասնակցիր Յունիս 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններուն։

Փաշինեան այս մասին ըսած է կառավարութեան նիստէն յետոյ լրագրողներու հետ ճեպազրոյցին։

«Նախորդ ընտրութիւններին Սերժ  Սարգսեանը «Պատիւ Ունեմ» դաշինքով էր մասնակցում, իսկ այս ընտրութիւններին մասնակցում է «Ուժեղ Հայաստան»-ով։ Նախ, նա այդ ուժին  հրապարակային յայտնել է իր աջակցութիւնը, երկրորդը՝ ձեզ յայտնի ամբողջ կազմը մասնակցում էին նրանց հանրահաւաքներին, եւ այսօրուայ ընտրական գործընթացում նրանք ուզում են վրէժխնդրութեան հասնեն ու վերականգնեն 2006 թուականի դաշինքը՝ ՀՅԴ-ԲՀԿ-ՀՀԿ։ Սրա տակ ուրիշ պատմութիւն չկայ։ 2018 թուականից առաջ թւում էր, թէ քաղաքական դաշտում կան ազատականներ, չգիտեմ, այլ հայեացքներ։ Ուրեմն հիմա ի՞նչ պարզուեց, պարզուեց, որ, օրինակ, Լեւոն Տէր Պետրոսեանը զտարիւն դաշնակցական է։ Ընդ որում, ամենաանյաջողակ եւ անյաջող դաշնակցականը։ Մնացածը թատրոն էր, խաղ էր»,- մանրամասնած է Փաշինեան։

Ան կարծիք յայտնած է, որ Յունիս 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւնները բացառիկ հնարաւորութիւն են՝ նախկին իշխանութիւններու ներկայացուցիչները քաղաքական դաշտէն դուրս թողնելու համար։

«Ես կարծում եմ, որ այս ընտրութիւնները մեզ համար բացառիկ հնարւորութիւն են, որ մենք այդ քրէաօլիկարխիկ նախկիններին ուղղակի քաղաքական դաշտից դուրս շպրտենք։  ես այդ հնարաւորութիւնը տեսնում եմ, այդ հնարաւորութիւնը տեսնում եմ մարդկանց հետ շփումներից»,- ըսած է Նիկոլ Փաշինեան։

Հարակից Նյութեր

Leave a Comment