«ԵԱՏՄ զեկոյցը Հայաստանում է գրուել»:
Լրագրողներու հետ զրոյցին այս մասին ըսած է տնտեսութեան նախարար Գէորգ Պապոյեան։
«Այդ զեկոյցի յղումները, որ մտնում էք, որոշ կայքերի հայերէն տարբերակներն են։ Դա գրուած է Հայաստանում, բայց սխալ զեկոյց է։
ԱԺ-ում ասացի, որ 15.2 անգամ պակասել է Հայաստանից մոնիթորների արտահանումը դէպի ՌԴ, պարզ է, որ վերարտահանում է եղել, որը չկայ։ Հիմա իրենք հաշուարկը տարել են այնպէս, որ եթէ այդ մոնիթորը Հայաստանում արտադրուէր, ինչքան ԱԱՀ, աշխատատեղ կը լինէր։
Ա«յնինչ այդ մոնիթորը եկել է այստեղ, որի համար վճարուել է ԱԱՀ, յետոյ դրանց 90 տոկոսը հետ են ստացել, արդիւնքում ՀՀ-ում բան չի մնացել։
«Գործարարի համար էլ քիչ շահոյթ է եղել, հետեւաբար իրենք շատ սխալ են հաշուարկել, եւ իրականում շատ անբարեխիղճ աշխատանք է կատարուել պատուիրատուների նկատմամբ»,- ընդգծած է Պապոյեան։
Յիշեցնենք՝ աւելի վաղ ՌԴ կառավարութեան մամուլի ծառայութիւնը հրապարակած էր Ռուսաստանի, Պելառուսիոյ, Ղազախստանի եւ Ղրղզստանի կառավարութիւններուն համատեղ զեկոյցը՝ «2014 թուականի Մայիսի 29-ի Եւրասիական Տնտեսական Միութեան մասին պայմանագրի գործողութիւնը Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ կասեցնելու հնարաւոր հետեւանքներուն մասին»:
Անոր մէջ արտացոլուած է, թէ ինչպէս ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցութեան կասեցումը կրնայ անդրադառնալ հանրապետութեան տնտեսութեան վրայ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան, մեկնաբանելով զեկոյցը, նշած էր, թէ անոր
իրական նպատակը Հայաստանի մէջ ներքաղաքական անկայունութիւն հրահրելն է:

