Home ՀԱՅԱՍՏԱՆ Ունիմ Պատմական Հայրենիք, Բայց Կը Գերադասեմ Իմ Այսօրուայ Հայրենիքը, Որ Հայաստանի Հանրապետութիւնն Է. Գալեան

Ունիմ Պատմական Հայրենիք, Բայց Կը Գերադասեմ Իմ Այսօրուայ Հայրենիքը, Որ Հայաստանի Հանրապետութիւնն Է. Գալեան

by MassisPost

«Ունեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրուայ հայրենիքը, որը Հայաստանի Հանրապետութիւնն է»: Ազգային Ժողովին մէջ այս մասին ըսած է արդարադատութեան նախարար Սրբուհի Գալեանը:

«Ընդդիմադիր պատգամաւորներից մէկն ասաց՝ Հայաստանի Հանրապետութիւնը բոլոր հայերի հայրենիքն է, մենք էլ ենք նոյնը ասում։ Իմ նախնիները սերում են Կիլիկիայից, ես ունեմ նաեւ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ հայրենիքը, որը Հայաստանի Հանրապետութիւնն է։

«Կա՞յ այլ հայրենիք ձեզ համար, յարգելինե՛ր, քան Հայաստանի Հանրապետութիւնը, կա՞յ այլ պետական շահ, քան Հայաստանի Հանրապետութեան շահն է, որ դուք պատրաստ էք, կամ ուզում էք սպասարկել։

«Ես՝ որպէս կառավարութեան անդամ, պատրաստ եմ սպասարկել միայն Հայաստանի Հանրապետութեան շահը։ Պարո՛ն Վարդեւանեան, որ գալիս էք ու ստորակէտով իրարից անջատուող արտայայտութիւնները ամպիոնից հնչեցնում էք, չի նշանակում, որ Սահմանադրութիւնը նշում է համազգային նպատակները։ Խնդրում եմ, մի՛ ասէք բաներ, որոնք իրականութեանը չեն համապատասխանում»,- նշած է Գալեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment