2025թ. Հոկտեմբերին մրցանշային թիւով աշխատատեղեր ունինք՝ 810 հազար 074 աշխատատեղ։
Այս մասին ըսուած է տնտեսութեան նախարար Գէորգ Պապոյեանի Ֆէյսպուքի էջով կատարուած գրառման մէջ:
«Նախորդ տարուայ Հոկտեմբերին՝ 779 հազար 151։ Այսպիսով, նախորդ տարուայ Հոկտեմբերի համեմատ աշխատատեղերը աւելացել են 30 հազար 923-ով»,- կ’ըսուի գրառման մէջ։

