«Տնտեսական աճի կանխատեսումները վերանայուել են դէպի վերեւ՝ ելնելով այս տարուայ զարգացումներից եւ առաջիկայ սպասումներից»:
Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովներու համատեղ նիստին «2026 թուականի պետական պիւտճէի մասին» օրէնքի նախագիծի նախնական քննարկման ժամանակ այս մասին ըսած է ՀՀ ելեւմուտքի նախարար Վահէ Յովհաննիսեանը:
«Այս տարուայ կանխատեսումները 5,1 տոկոսից վերանայուել են 5,2 տոկոսի 2025 թուականի համար, եւ 2026 թուականի համար 5,1 տոկոսից վերանայուել են 5,4 տոկոսի:
«Արժէքազրկուած դրամը վերստին արժէքաւորելու (դեֆլյատորի) աճը կանխատեսուել է թիրախային 3 տոկոսի սահմաններում: 2025 թուականի կանխատեսումները վերանայուել են 2,5-ից մինչեւ 2,6 տոկոս»,- մանրամասնած է ան:
Ըստ նախարարին՝ տնտեսական աճը պայմանաւորուած պիտի ըլլայ հիմնականին մէջ ծառայութիւններու եւ արդիւնաբերութեան աճով, իսկ պահանջարկի տեսանկիւնէն՝ ներքին պահանջարկի եւ հայկական ծագման ապրանքներու արտահանման աճով, որուն աճը, ըստ Վահէ Յովհաննիսեանի, այս տարուայ ընթացքին արդէն իսկ շարունակական կերպով կը նկատուի:
«2027-2028 թուականներին տնտեսական աճը նոյնպէս հիմնականում պայմանաւորուած կը լինի ծառայութիւնների եւ արդիւնաբերութեան աճով, իսկ պահանջարկի տեսանկիւնից՝ ներքին եւ արտաքին պահանջարկի աճով»,- նշած է նախարարը:

