Home ՀԱՅԱՍՏԱՆ Եկէք Միանանք Այս Օրակարգին՝ Փաշինեանի Հեռացում. Սեֆիլեան

Եկէք Միանանք Այս Օրակարգին՝ Փաշինեանի Հեռացում. Սեֆիլեան

by MassisPost

Փաշինեանի հեռացում, ժամանակաւոր անցումային կառավարութեան ձեւաւորում, այս օրակարգին շուրջ պէտք է ըլլայ համախմբում, յայտարարեց Ազգային Ժողովրդավարական Բեւեռի Խորհուրդի անդամ Ժիրայր Սեֆիլեանը՝ Ազատութեան հրապարակին վրայ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք այս վճռական փուլը սկսում ենք ի սկզբանէ յայտարարելով՝ այս փուլն անպայման աւարտուելու է յաղթանակով, այդ պատճառով այս ընթացքում մեր կողմից տարաբնոյթ միջոցներ կարող է ձեռնարկուեն, որ վերջապէս այդ համախմբումը տեղի ունենայ եւ քայլերից մէկը այս է, բայց սահմանափակուած չենք միայն այս բնոյթի քայլերով: Մենք չենք ասում՝ եկէք միացէք մեզ, մենք ասում ենք՝ եկէք միանանք այս օրակարգին՝ Փաշինեանի հեռացում եւ ժամանակաւոր անցումային կառավարութեան ձեւաւորում: Այս օրակարգի շուրջ պէտք է լինի համերաշխութիւնը, այս օրակարգի շուրջ պէտք է լինի համախմբում: Նոյնիսկ անցած տարիների իրարամերժ շրջանակներ, խմբեր, որոնք պարբերաբար զբաղուած են եղել իրար սեւացնելով, մերթ ընդ մերթ հաւանաբար նաեւ մեր կողմից է եղել այդպիսի արարքներ, մենք այս մասին բարձրաձայնել ենք, այժմ կրկնում ենք, ինչպէս ասում են՝ մենք մեր կողմից արդէն Օգոստոսի 3-ից փորձում ենք մեր խօսոյթն այնպէս սրբագրել, այնպէս խմբագրել, որ բոլորի համար հասկանալի լինի, որ մեր թիրախը Փաշինեան Նիկոլ կոչուող պատուհասն է, որից պէտք է ձերբազատուենք»,  նշեց Սեֆիլեան:

Օգոստոս 24-ին ԱԺԲ-ն հանրահաւաք հրաւիրած է, որուն ընդառաջ այսօրուընէ Ժիրայր Սէֆիլեանը շուրջօրեայ ներկայ պիտի ըլլայ Ազատութեան հրապարակին վրայ:

Հարակից Նյութեր

Leave a Comment