Home ՀԱՅԱՍՏԱՆ Բարձր Արհեստագիտութիւններու Ոլորտը Մրցանշային Ցուցանիշեր Արձանագրած է` Ազդելով Տնտեսական Միջավայրին Վրայ. Յակոբ Արշակեան

Բարձր Արհեստագիտութիւններու Ոլորտը Մրցանշային Ցուցանիշեր Արձանագրած է` Ազդելով Տնտեսական Միջավայրին Վրայ. Յակոբ Արշակեան

by MassisPost

ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Յակոբ Արշակեան կը համարէ, որ Հայաստանը այլընտրանք չունի, քան ճարտարապետկան ոլորտի աւելի ու աւելի արագացող կշռոյթներով զարգացումը:

Արշակեան նման տեսակէտ յայտնեց Դեկտեմբեր 23-ին «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառման պաշտօնական բացման ընթացքին:

Անոր խօսքով` բարձր արհեստագիտական արդիւնաբերութեան ոլորտը այս տարի եւ նախորդ տարիներուն եւս մրցանշային ցուցանիշեր արձանագրած է` ազդելով Հայաստանի տնտեսական միջավայրին վրայ: «Հայաստանը այլընտրանք չունի, քան ճարտարապետական ոլորտի աւելի ու աւելի արագացող տեմպերով զարգացումը: Այս տարի Հայաստանն արձանագրել է շուրջ 13 տոկոս տնտեսական աճ: Այդպիսին էին կանխատեսումները: 2022-ին ըստ կանխատեսումների` շուրջ 60 տոկոս աճ է լինելու ոլորտում, ինչը նշանակում է, որ աշխատակիցների թուաքանակով կարող ենք խօսել ոչ թէ 20 հազարի կամ 30 հազարի, այլ 40 հազար եւ աւելի զբաղուածների մասին, ինչն իսկապէս տպաւորիչ է: Համախառն ներքին արդիւնքում բարձր տեխնոլոգիական  ընկերութիւնների շրջանառութիւնը 5 տոկոսի շրջանակներում կը լինի», ընդգծեց Արշակեան:

Ազգային Ժողովի փոխնախագահին խօսքով` ՀՀ կառավարութիւնը մեծ ուշադրութիւն կը դարձնէ գիտութեան ֆինանսաւորման: 2022-ին գիտութեան ֆինանսաւորումը 80 եւ աւելի տոկոսով աւելցած է: Աճը պիտի շարունակուի նաեւ 2023 թուականին:

Պաշտպանական արդիւնաբերութեան ոլորտին մէջ եւս հիմնարար փոփոխութիւններ արձանագրուած են: «Խօսքը մշակումներից դէպի շարունակական արտադրութեան անցնելու մասին է` ՀՀ Պաշտպանութեան Նախարարութեան կողմից շարունակական արտադրութիւնների աննախադէպ ծաւալի պատուէրների իջեցման մասով: Հիմա թիւեր չեմ ցանկանում հնչեցնել, սակայն տպաւորիչ արդիւնքներ կան: Արհեստագիտութիւնների մշակումից անցումը դէպի շարունակական արտադրութիւն նշանակում է նոր տեսակի գիտելիքների ստացում, ոլորտում լոկիսթիկ արժեշղթաների գնագոյացման, ապրանքների մշակումից դէպի արտադրութեան անցման, ինչպէս նաեւ արտադրական ենթակառուցուածքների զարգացման առումով որակական անցումներ պէտք է ապահովուեն: Խօսքը նաեւ ռազմական, պետական փորձարկումների եւ արտադրական ընթացքում ապրանքների որակի թեստաւորման փորձարկումների ամբողջ շղթայի մասին է: Այստեղ եւս ձեռքբերումներ կան, ինչի վրայ ազդեցութիւն է թողել երկարաժամկէտ պատուէրների հիմնարկի ներդրումը», հաւաստիացուց Յակոբ Արշակեանը:

Հարակից Նյութեր

Leave a Comment