Home ՀԱՅԱՍՏԱՆ Անհրաժեշտ Է Եկեղեցւոյ Բարեփոխման Խնդիրը, Որ Հնարաւորութիւն Կու տայ Չըլլալու Իշխանութեան Կամ Օլիկարխներու Կցորդը. Բաբաջանեան

Անհրաժեշտ Է Եկեղեցւոյ Բարեփոխման Խնդիրը, Որ Հնարաւորութիւն Կու տայ Չըլլալու Իշխանութեան Կամ Օլիկարխներու Կցորդը. Բաբաջանեան

by MassisPost

«Չափազանց մեծ է Հայ Առաքելական եկեղեցու դերը՝ որպէս հայ ինքնութեան կրիչներից եւ բաղադրիչներից մէկի, որպէս համազգային կառոյցներից մէկի, որն ունի ազգային եւ պետական կեանքում իր տեղն ու դերն ունենալու պարտաւորութիւն եւ պատասխանատուութիւն, միաժամանակ՝ այդ տեղն ու դերը վերարժեւորելու, վերագնահատելու, նոր մարտահրաւէրներին ու իրողութիւններին համարժէք դարձնելու կենսական խնդիր»:

Այս մասին Ֆէյսպուքի իր էջով գրած է «Յանուն Հանրապետութեան» կուսակցութեան նախագահ Արման Բաբաջանեանը՝ նշելով, որ ասկէ կախուած է ե՛ւ որպէս կառոյց՝ Հայ Առաքելական Եկեղեցւոյ ապագան, ե՛ւ հայութեան ապագան՝ որպէս համաշխարհային քարտէզի վրայ պետական կարգավիճակ ունեցող միաւոր:

«Հենց այս պատճառով այսօր ուղղակի ակնյայտ անհրաժեշտութիւն է եկեղեցու ներքին բարեփոխումների խնդիրը, որը հնարաւորութիւն կտայ Հայ Առաքելական եկեղեցուն առաւել յարաշարժ աշխարհում լինել առաւել ճկուն, կարիք չունենալ լինելու իշխանութիւնների կամ օլիկարխիկ դասի կցորդը, հանդէս գալու որպէս ինքնուրոյն մի կառոյց, որի երկխօսութեան թիւ մէկ միաւորը Հայաստանի Հանրապետութեան շարքային քաղաքացին է, որը պէտք է այդ քաղաքացու հետ պայմանաւորուի երկխօսութեան եւ համատեղ քայլքի նոր առաջնահերթությունների, նոր ուղենիշների ու խնդիրների շուրջ, առկայ իրողութիւններին նորովի հայեացք գցելու սահմանների շուրջ»,- նշած է քաղաքական գործիչը:

Հարակից Նյութեր

Leave a Comment