Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Ատրպէյճան Կը Շարունակէ Միջազգային Մարդասիրական Իրաւունքի Խախտումները. ՀՀ ԱԳՆ-Ի Անդրադարձը The Human Rights Watch-Ի Զեկոյցին

Ատրպէյճան Կը Շարունակէ Միջազգային Մարդասիրական Իրաւունքի Խախտումները. ՀՀ ԱԳՆ-Ի Անդրադարձը The Human Rights Watch-Ի Զեկոյցին

by MassisPost

Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութեան մամլոյ խօսնակ՝ Աննա Նաղտալեան մեկնաբանած է հայ գերիներու մասին «The Human Rights Watch»-ի զեկոյցը: «Արմէնփրէս» ներկայացուցած է ՀՀ ԱԳՆ-ի մամլոյ խօսնակի մեկնաբանութիւնը.

««The Human Rights Watch»-ը փաստագրել է հայ ռազմագերիների նկատմամբ իրականացուած լայնածաւալ պատերազմական յանցագործութիւնները։ Ինչպէս նշուած է «The Human Rights Watch»-ի զեկոյցում, Ատրպէյճանի կողմից միջազգային մարդասիրական իրաւունքի խախտումներն իրականացուել են ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների գերեվարութեան ողջ ընթացքում՝ ուղեկցուելով դաժան ու նուաստացուցիչ վերաբերմունքով եւ խոշտանգումներով։

Զեկոյցն ամրագրում է, որ բազմաթիւ հայ զինուորների վերջին անգամ տեսել են Ատրպէյճանում պատանդութեան մէջ, սակայն Ատրպէյճանը չի զեկուցել նրանց մասին։ Սա վկայում է մեծածաւալ բռնի անհետացումների բարձր հաւանականութեան մասին ոչ միայն զինծառայողների, այլեւ գերեվարուած քաղաքացիական անձանց շրջանում։

Հրադադարի հաստատումից չորս ամիս անց հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների շարունակուող գերութիւնն ակնյայտօրէն ի ցոյց է դնում, որ Ատրպէյճանը շարունակում է միջազգային մարդասիրական իրաւունքի խախտումները: Ելնելով այն հանգամանքից, որ հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը եւ խոշտանգումները վկայում են դրանց համակարգուած բնոյթի մասին՝ հայ ռազմագերիների շարունակուող գերութիւնը, վերջիններիս նկատմամբ նուաստացուցիչ վերաբերմունքը եւ խոշտանգումները կարող են հաւասարազօր լինել մարդկութեան դէմ յանցագործութիւններին»։

Human Rights Watch կազմակերպութիւնը յայտարարութիւն տարածած է, ուր նշուած է, որ ատրպէյճանական ուժերը բռնութեան ենթարկած են 2020 թուականի ղարաբաղեան ռազմական գործողութիւններու հետեւանքով գերութեան մէջ յայտնուած հայ ռազմագերիները՝ զանոնք խոշտանգումներու ենթարկելով ինչպէս գերեվարելու պահին, այնպէս ալ տեղափոխելու կամ քննչական մեկուսարաններուն մէջ պահելու ատեն: Human Rights Watch-ի՝ Եւրոպայի եւ Կեդրոնական Ասիոյ տնօրէն՝ Հիւ Ուիլիըմսըն նշած է. «Ձերբակալուած հայ զինուորների նկատմամբ դաժան վերաբերմունքը, ներառեալ՝ եւ խոշտանգումները նողկալի են եւ կը համարուին պատերազմական յանցագործութիւն»:

Հարակից Նյութեր

Leave a Comment