Home ԳԱՂՈՒԹԱՅԻՆ ՀՀ Գլխաւոր Հիւպատոս Արմէն Բայբուրդեանն Ընդունեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Արեւմտեան Ամերիկայի Վարիչ Մարմնի Ներկայացուցիչներին

ՀՀ Գլխաւոր Հիւպատոս Արմէն Բայբուրդեանն Ընդունեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան Արեւմտեան Ամերիկայի Վարիչ Մարմնի Ներկայացուցիչներին

by MassisPost

Յուլիսի 31-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանն ընդունեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսացութեան Արեւմտեան Ամերիկայի ղեկավար կազմի ներկայացուցիչներին։

ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւնում տեղի ունեցած հանդիպման նպատակն էր՝ քննարկել ԱՄՆ Արեւմտեան ափի հայ համայնքին յուզող խնդիրները։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում տեղի ունեցած դէպքերին, ինչպէս նաեւ տարբեր երկներում ադրբեջանական համայնքների կողմից սադրանքների, վայրագութիւնների եւ վանդալիզմի դրսեւորումներին՝ հայկական համայնքների նկատմամբ։

Գլխաւոր հիւպատոս Բայբուրդեանը եւ ՍԴՀԿ Վարիչ Մարմնի ներկայացուցիչները փաստել են, որ բռնարարքներն ու սադրանքները չեն կարող տեղ գտնել ինչպէս Միացեալ Նահանգներում, այնպէս էլ որեւէ այլ երկրում։ Նրանք շեշտել են, որ ԱՄՆ-ում եւ ամէնուրեք անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները՝ Հայկական համայնքները ադրեբջանական հրահրիչ գործողութիւններից զերծ պահելու համար։

Լուսանկարում՝ ձախից աջ – Վարազդատ Պահլաւունի, Գաբրիէլ Մոլոյեան, Արմէն Բայբուրդեան, Վազգէն Խոտանեան, Միհրան Խաչատուրեան։

 

Հարակից Նյութեր

Leave a Comment