Home ՅՕԴՈՒԱԾՆԵՐ Լրագրող Մարգարիտա Սիմոնեանի Մաղձը` Ուղղուած Հայաստանի Իշխանութիւններին

Լրագրող Մարգարիտա Սիմոնեանի Մաղձը` Ուղղուած Հայաստանի Իշխանութիւններին

by MassisPost

Ռուսական RT Հեռատեսիլի ցանցի գլխաւոր խմբագիր Մարգարիտա Սիմոնեան Դիմատետրի (Facebook) վրայ երկար գրառում մը կատարելով կը մեղադրէ Հայաստանի իշխանութիւնները հակառուս քաղաքականութիւն վարելու մէջ` միաժամանակ պաշտպանելով ամբաստանել Ռոպերթ Քոչարեանին:

Տիկ. Սիմոնեանի այս գրառումը բնականաբար մեծ աղմուկ յառաջացուց հանրային կարծիքին մօտ:

Յարգելով տարբեր տեսակէտներ արտայայտելու ազատութիւնը, ստորեւ կը հրատարակենք մեր աշխատակից Հենրիկ Անասեանի  պատասխան գրութիւնը` ուղղուած Մարգարիտա Սիմոնեանին, հակառակ որ չենք բաժներ յարգելի յօդուածագրի  բոլոր գնահատականները:
Խմբագրութիւն

Henrik_AnasyanՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

… Հենց սկզբից` անթաքոյց պժգանքով (զզուել) կարդացի ազդութեամբ հայ, ռուսա­կան քաղաքացիութեամբ ճանաչուած ռուսական լրագրող Մարգարիտա Սիմոնեանի թոյնով լեցուն կոչը` ուղ­ղուած Հայաստանի, իր կողմից յորջորջուած «Րոպէական» իշխա­նութեանը: Որպէս լրագրող, էն էլ յայտնի, միթէ՞ դու չգիտես տիկի~ն, որ իսկական դեմոկրատական երկրի իշխանութիւնը ժողովրդին է պատկանում, կը նշանակի, որ քո կոչը վերաբերւում է նաեւ Հայաստանի ժողովրդին, որովհետու նա է ընտրում իշխանութեանը, որը ժողովրդի կամքն է կեանքի կոչում: Այս, քո բթամիտ ճամարտակութիւնը հայ ժողո­վրդի ցասումից ու արգահատանքից խուսա­նաւելու անճարակ, անյաջող փորձ է: Ինչո՞ւ է անյաջող,- որովհետեւ 30 տարի իշխանու­թիւնների ստրուկը լինելով, իշխանութիւնից անջատ, մի կերպ գոյութիւնը քարշ տուող հայաստանցին երկու տարի է որ իշխանությունների հետ է եւ հազիւ է «լեզուն բացուել» որպէսզի քո ասած «գոմաղբով» ամբողջացնի ցնդաբանու­թեամբ առլի քո ուղեղը:

Քո պաշտած Քոչարեանի օրոք ո՞վ կը յանդգնէր թթու խօսք ասել իշխանութեան հասցէին: Եւ դու` ժողովրդից խլած նիւթական միջոցներով միլիարդատեր դառած հանցագործին պաշտպանում ես եւ անլուր լուտանքներ  թափում Հայաստանի իշխա­նու­թիւնների գլխին, որ «համարձակւում» է նրան բանտ առաջնորդել: Ախր դու ի՞նչ գիտես նրա եւ կամ Հայաստանի մասին: Դու պարզապէս գործիք ես, եւ ես վստահ եմ, որ դու շարժւում ես ՄԵԾԻ թելադրանքով, չէ՞ որ նա ՔՈՉ-ի ընկերն է…

Լրագրող ես, եւ լաւ լրագրող, մի լսիր քո վերադասին, խօսիր ժողովրդի հետ, ոչ թէ կուրորեն կատարիր վերադասիդ ցուցմունքներն ու հրահանգները, եւ անտեղի անեծք թափել մի տուր քո գլխին: Լաւ չի՞ լինի, որ վերադառնաս Կուբան, քո հարազատ միջավայրը, եւ տանդ խաշ եփելու փոխարէն, երկյարկանի ռեստորանումդ խաշ հիւրասիրես Կուբանի հուժկու կազակ տղամարդ­կանց: Ամերիկայում Սորոսի տուած դրամով ուսանելիս, գրեթէ տաս տարի ապրելով այնտեղ, դու չսովորեցի՞ր, որ «ստի ոտքերը կարճ են»:

Քո գրած կոչը ամբողջովին հերիւրանք է, փչոց, երեւակայութեան արդիւնք: Քո հրահանգչի հրահանգով ես դու թխել այս թերմացքը: Դու, եթէ քեզ հայ ես համարում, դու չէիր կարող ԹՔԵԼ Հայաստանի իշխանութիւնների, որ միեւնոյնն է` Հայաստանի ժողովրդի վրայ: 1828 թուակա­նից սկսեալ Հայաստանը երբեք ու երբեք, չի թքել «ռուս բարեկամների ուղիղ դէմքին»: Մոռացե՞լ ես մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովեանի «Օրհնուի էն սհաթը, որ ռուսը ոտը դրեց հայի հողին» արտայայտությունը: Ռուսը դրել է ոտը, ու 200 տարի չի հանում, հակա­ռակը` գնալով էլ ավելի է ամրացնում մեր հողին` տիրանալով մեր հարստութիւններին, չնայած Լեգիտիմ (օրինական), 30 տար- ուայ միջազգայնօրէն ճանաչուած անկախ երկիր է Հայաստանը, հաւասարը-հաւա­սա­րի իրաւունքով էլ կողք-կողքի նստում  Ռուսաստանի հետ միջազգային ժողովնե­րի ընթացքին:

Ի՞նչ է , Հայաստանը  իրաւունք չունի՞ սեփական  կարծիք ունենալու, ինքնուրոյն որո­շումներ կայացնելու:

Լաւագույնս  իմանալով  Ռուսաստանի` շատ  անգամ  սովետական  մտայնությամբ առաջնորդվելը, ես գիտեի, համոզուած էի, որ օրերից մի օր, ռուսները մեզ երեսով են տալու Ղրիմի հարցին չ՚անդրադառնալու համար:

Իսկ Ռուսաստանը մի խօսք ասո՞ւմ է մեր պահանջատիրութեան մասին, կամ երբեւէ ասե՞լ է: Հենա, քթներիս տակ է Կարսի պայմանագրի 100-ամեակը, եկել է այն վերանայելու ժամանակը, սակայն ոչ մի ձայն-ծպտուն չկայ: Եթէ ի՜սկապէս քեզ հայ ես համարում եւ լայն կապեր ունես վերեւների հետ` սրա մասին գրիր Մարգարիտ, չէ՞որ մեր հայրենիքի կէսը Արաքսի այն կողմում է, եւ այնտեղ է որ, ինչպէս ինքդ ես ասում` «Թուր­քե­րը տատիս աչքի առաջ մորթել են նրա ամբողջ ընտանիքը»:

Դու ասում ես, որ Հայաստանի «համացանցային զօրքերը գոմաղբով աղտոտում են քո սոցցանցերը»: Ճիշդ է, ես էլ նայեցի, սոսկալի շատ են:

Իմիջայլոց, որպէս կէս հայի, արժէ քեզ համար լուսաբանել թէ ինչ ասել է Գոմաղբ (աթար): Դա հայ գիւղացու համար ձմեռուայ լաւագոյն վառելիքն է, եւ այն այրելիս, բնաւ  տհաճ հոտ չի արձակւում, որովհետեւ այն «արտադրող» անասունները սնւում են Արարատեան դաշտի անարատ խոտով ու բուսականութեամբ: Այնպէս որ, ուրախ եղիր, որ քեզ այպանողները կղկղանքով չեն լցրել քո «գոմաղբով» լի սոցցանցերը…:

Ասեմ աղջիկ ջան, որ ես 70 տարուայ լրագրող եմ եւ երբևէ նման բառեր չեմ օգտագործել որեւէ մէկի հասցէին, թէեւ եղել են եւ հիմա էլ կան նմանները: Եւ հիմա` ամաչում եմ ինքս ինձնից: Սակայն, ինչպես տղամարդավարի ասում է սփիւռքա­հային վարկաբեկող Նաիրա Զոհրաբյանը` «Լավ եմ արել», եւ ճիշդ տեղին:

Աղջիկ ջան խելքի արի, այդ ի՞նչ ես ասում, ո՞նց թէ Հայաստանի իշխանութիւնները երկիրը հեղեղել են հակառուսական քարոզչութեամբ, եւ աւելին` «Երիտասարդ­ներին ուսուցանում են, թէ ինչպէս Ռուսաստանում իշխանութիւնը տապալել»:

Խնդրում եմ մէկ փաստ բերել Տիկին Մարգարիտ. ում, որտեղ, Երեւանի որ հաստատու­թիւնում են ուսուցանում, թէ ինչպէս տապալել Պուտինի իշխանութիւնը: Այդպէս օդի մէջ կրակել, վայրի-վեյրօ ձաբռտուքներ դուրս տալը վայել չէ: Եւ դու, ի՞սկապէս այդքան միամիտ ես, որ մեր փոքրիկից էլ փոքր Հայաստանը կարող է նման բան անել: Ախր մանկապարտէզի երեխան էլ գիտի , որ «մեխի գլխին բռունցքով չես խփի, ձեռքդ կը կոտրես»: Այդ որ հիմարն է, որ հակառուսական քարոզչութիւն պիտի վարի` էն էլ Ռուսիոյ դէմ:

Յետոյ շարունակում ես կրկին առանց փաստերի, առանց անուններ տալու, թէ Հայաս­տանի իշխանութիւնները երկիրը վեր են ածել հակառուսական ուժերի հենա­կէտի, որ ռուսաստանցի բիզնեսմեններին դուրս են քշում, եւ, իբր լրատուամիջոցներն էլ կեղտաջուր են լցնում Ռուսաստանի, Պուտինի եւ յատկապէս ռուսաստանցի հայերի եւ քո վրայ:

Դարձեալ` առանց անուններ տալու, պարզապէս կանացի բամբասանք:

Ինչպէս ամէն մի խելամիտ մարդ, ես հասկանում եմ ձեր «փորացաւը», թէ այս ամէնը որտեղից է գալիս Տիկին Մարգարիտա: Ռուսական կայսրութեան նախագահը եւ դուք, որպէս նրա խօսնակ, 20 տարի շարունակ վարժուած էք եղել, որ ամէն մի մանր հարցի համար Հայաստանի զոյգ նախագահները վազեն ձեզ մօտ` թոյլտւութիւն ստանալու Պուտինից, որպէսզի ըստ այնմ լուծեն նոյնիսկ հասարակ մի խնդիր` առանց ժողովրդի կամքին նայելու: Հիմա ձեզ համար խորթ է, որ առանց քո նախագահի հետ խորհրդակցելու, Փաշինեանը ժողովրդի կամքին համա­հունչ քայլեր է անում եւ երկրում ստեղծում այնպիսի պայմաններ, որ երբեք չի իրականցուել նախորդ երեք նախագահների օրոք: Դուք պէտք է ուրախ լինեք, որ Հայաստանը ինքնուրոյն, առանց որեւէ մի ուժի միջամտութեան (իմա` ռուսական) արժանապատիւ յաղթանակ տարաւ ազերիների դէմ:

Փոխարէն անդրադառնալու այդ յաղթանակին, գոնէ մէկ-երկու տողով, դու թոյն ես թափում Հայաստանի վրայ Տիկին Սիմոնեան, նրա ղեկավարութեանն անուանելով «Րոպէական» իշխանութիւն: Ամօթ է: Ի՞նչ է` յոյս ունէք վերադարձնե՞լ նախորդ իշխանական համակարգը:

Մոռացէք, դա երբեք չի լինի: Ժողովրդական առածն ասում է` «Կաթից այրուողը` մածունն էլ է փչելով ուտում»: Ուշքի արի աղջիկս, Աւարտուել է ՌՈԲԱ-ՍԵՐԺԱԿԱՆ դաշինքը` իրենց կուսակցութեան հետ մէկտեղ:

Հայաստանի իշխանութիւններին ուղղուած լուտանքներիդ տարափն ու որակը Տիկին Սի­մոնեան,  բարոյական չափորոշներից բաւական ցածր են եւ այպանելի, նոյ­նիսկ փողոցային հայհոյանքի արժանի վերագրումներով:

Քստմնելի բառերի կոյտով ամբողջացած Մարգարիտայի  գրած պարբերութեան մէջ, ահա թէ ինչ նախա­դասութեամբ է աւարտում այն այդ թշուառականը.

– …Այն ամէնից յետոյ, ինչ դուք արել էք, Ռուսաստանը լիակատար բարոյական իրաւունք ունի ԹՔԵԼՈՒ ՁԵԶ ՎՐԱՅ ԵՒ ՏՐՈՐԵԼՈՒ…

Երանի ողջ լիներ ամուսնուդ` Տիգրանի հայրը, արաբկիրցի, իմ թաղեցի մեծանուն արուեստագէտ Էդմոն Քեոսեյեանը, որ կարողանար զսպել քեզ, որպէսզի չգրես իր հայրենիքի (ոչ քո) հանդէպ նման եղկելի ու ցնորամիտ արտայայտութիւններ:

Հիմա պատկերացնում եմ, թէ ինչ հոգեկան ապրումների մէջ է Տիգրանի մայրը` շենշող կին, դեասանուհի, երիտասարդ տարիներին Երեւանի թիւ մէկ գեղեցկուհի Լաուրա Գէորգեանը:

Ես դեռ շատ ասելքներ ունեմ տիկին Մարգարիտա: Կարծում եմ մենք դեռ կը հանդիպենք մամուլում: Ես այսուհետեւ կրնկակոխ հետեւելու եմ քո բոլոր գրառում­ներին: Դու չգիտես Հայաստանը եւ նրա հպարտ քաղաքացուն: Քո իսկ խոստո­վանութեամբ դու էլ հպարտ ես քո հայրենիքով, որ Ռուսաստանն է, ի՞նչ գործ ունես Հայաստանի հետ: Դու միայն երկու անգամ ես մի քանի օրով Հայաստան այցելել, որոնցից մէկը` Պուտինի հետ…

Լաւ է, որ խելամիտ մարդիկ կան Հաւաքական Անվտանգութեան Պայմանագրի

Կազմակերպութեան (ՀԱՊԿ) մեջ, որոնց շնորհիւ, կազմակերպութիւնը հաղորդում է իջեցել մամուլում` հետեւեալ բովանդակութեամբ.

– Մարգարիտա Սիմոնեանի կարծիքը ամբողջութեամբ հակասում է ՀԱՊԿ քարտու­ղարութեան պաշտոնական դիքորոշմանը:

 

Հարակից Նյութեր

Leave a Comment