Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանի Պետական Պարտքը Կազմած է 6 Միլիառ 765 Միլիոն 500 Հազար Տոլար

Հայաստանի Պետական Պարտքը Կազմած է 6 Միլիառ 765 Միլիոն 500 Հազար Տոլար

by MassisPost

Նոյեմբեր 30-ի դրութեամբ Հայաստանի պետական պարտքը կազմած է 6 միլիառ 765 միլիոն 500 հազար տոլար կամ 3 թրիլիոն 281 մլիլառ 876.4 միլիոն դրամ: Այս տուեալները հրապարակած է ՀՀ վիճակագրական կոմիտէն: Այդ շարքին՝ Հայաստանի արտաքին պարտքը նոյեմբերի վերջի դրութեամբ կազմած է 5 միլիառ 395.794 միլիոն տոլար, որմէ 4 միլիառ 825.098 միլիոն տոլարը կառավարութեան պարտքն է:

2017 թուականի տարեվերջի դրութեամբ Հայաստանի արտաքին պարտքը նուազած է 99.108 միլիոն տոլարով. 2017-ի դեկտեմբերին արտաքին պարտքը կազմած էր 5 միլիառ 494.902 միլիոն տոլար:

Այս տարուան հոկտեմբերին համեմատ, սակայն, նոյեմբերին արտաքին պարտքը աճած է 8.551 միլիոն տոլարով:

Հարակից Նյութեր

Leave a Comment