Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Սուրիահայերու Հարցերուն Նուիրուած Քննարկում Երեւանի Մէջ

Սուրիահայերու Հարցերուն Նուիրուած Քննարկում Երեւանի Մէջ

by MassisPost

Ո՞ւր Կ′երթան Սուրիահայերու Համար Հաւաքուող Գումարները

Այն,  ինչ կ′ընէ Հայաստանը սուրիահայերու համար, բաւարար չէ,  բարեկեցիկ կեանքի համար:  Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան եւ Ռամկավար Ազատական կուսակցութիւններու Նոյեմբեր 9-ին  կազմակերպած քննարկման մասնակիցները կոչ ըրին պետական մարմիններուն աւելի աշխուժ ըլլալ:

«Որպէսզի մենք պարոն Նալպանտեանին չփնտռենք, խնդրենք, որ յայտարարութեամբ  հանդէս գայ: ԱԳՆ-ից ինձ ասում են, որ Նալպանտեանը հանդէս է գալիս յայտարարութեամբ, բայց դա մամուլի համար չէ»,- յայտարարեց ՍԴՀԿ-ի ատենապետ Նարեկ Գալստեանը:

Ըստ անոր, Հայաստանը այսօր չունի սուրիահայերուն այստեղ պահելու ծրագիր:  Աւելին` բազմաթիւ ներգաղթեալներ  մեր երկրին մէջ կը  հանդիպին խոչընդոտներու:

«Մարդիկ բողոքում են, քանի որ առաջին ամիսը գալիս են, դեռ ոչ մի բանին ծանօթ չեն, մէկ էլ հարկայինը գալիս մի քանի հարիւր հազար տուգանում է, սա հարուած է նրանց համար»:

Սուրիական պատերազմը սկսելէն ի վեր, աշխարհի տարբեր անկիւններուն կը կազմակերպուին դրամահաւաքներ՝ սուրիահայերուն օգնութիւն ցուցաբերելու համար: Ուսումնասիրութիւնները ցոյց տուած են, որ  անոնցմէ ոչ բոլորը կը հասնին նպատակակէտին:

«Եթէ Հալէպի ժողովուրդը այդ վիճակում է, ո՞ւր են այդ գումարները, թող բացայայտ ասեն, բացթողումը Կիլիկիոյ կաթողիկոսութեանն է՝ Արամ առաջինի գլխաւորութեամբ, իրենք են հաւաքում այդ գումարները»- ըսաւ սուրիահայ, ՍԴՀԿ-ի  փոխատենապետ Վազգէն Մեսրոպեանը:

Ներգաղթեալներուն  օգնութիւն ցուցաբերելու համար  ամէն տարի գումարներ կը յատկացնէ նաեւ ՄԱԿ-ը: Բայց այս կառոյցէն եկող գումարները դէպի մեր երկիր տարուէ տարի կը նուազին:

«Պայմանաւորուած է նրանով, որ հոսքեր եղան Եւրոպա, մեծ թուով գումարներ ծախսուում են այնտեղ գնացող փախստականներին պահելու համար: Ցաւօք սրտի մեր գործընկերները, երեւի մտածում են, որ մենք այնքան լաւ ենք աշխատում, որ սիրիահայերին պահելու տեսանկիւնից գումարի կարիք չունենք»,- կը նշէ Սփիւռքի նախարարութեան Մերձաւոր եւ միջին արեւելքի հայ համայնքներու վարչութեան պետ Լեւոն Անտոնեանը:

Քննարկման աւարտին երկու կուսակցութիւնները համատեղ յայտարարութիւն են ընդունել:

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆ
«Հայ ազգային Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան և Ռամկավար Ազատական կուսակցութիւնները խոր անհանգստութեամբ են հետեւում Սուրիայում եւ յատկապէս Հալէպում տեղի ունեցող ողբերգական իրադարձութիւններին, որոնք անմիջապէս հարուածում են տեղի հայ գաղութի ֆիզիկական անվտանգութեանը, ոչնչացնում տասնեակ տարիների աշխատանքի արդիւնքում ստեղծուած հայ կրթական, մարզական, բարեսիրական հաստատութիւնները: Երկու կուսակցությունները մեծապէս կարեւորում են Սուրիայում հայ համայնքի շարունակականության խնդիրը՝ իբրեւ Միջին Արեւելքում աշխարհաքաղաքական գործօն, սակայն միեւնոյն ժամանակ չեն կարող հանգիստ հետեւել, թէ ահաբեկիչների գործողութիւնների հետևանքով ինչպէս են զոհվում կամ վիրաւորւում մեր հայրենակիցները:

Ելնելով վերոնշեալից, ՌԱԿ-ն ու ՍԴՀԿ-ն յայտարարում են.
1.Հալէպի շուրջ ստեղծուած աննախադէպ իրավիճակը պահանջում է ոչ միայն քաղաքականկուսակցութիւնների, այլեւ ողջ հայութեան համախմբում, ինչն էլ պէտք է հանգեցնի հստակքայլերի՝ սուրիահայութեան փրկութեան հարցում:
2. Պէտք է իրականացնել մեր այն հայրենակիցների շտապ տարհանումը, ովքեր չենցանկանում մնալ Սուրիայում, սակայն նաեւ հնարաւորութիւն չունեն դուրս գալ այնտեղից:
3. Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը պէտք է մշակի եւ իրականացնիգործնական քայլեր՝ Հայաստան ներգաղթել ցանկացող սուրիահայերի ապրուստի եւաշխատանքի ապահովման հարցում, որպէսզի վերջիններս չմտածեն այլ երկրներ արտագաղթելու մասին:
4. Անհրաժեշտ է մշակել պետական քաղաքականութիւն եւ ներգաղթի հայեցակարգ՝ ունենալովհստակ դիրքորոշում՝ ներգաղթել ցանկացող հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու,նրանց կեցութեան համար անհրաժեշտ բնակարանային եւ այլ կարիքները հոգալու, ինչպես նաեւ՝ հետագայում հասարակութեանը ինտեգրելու հարցում»:

Ս.Դ. Հնչակեան կուսակցութիւն
Ռամկավար Ազատական կուսակցութիւն
Երեւան 09.11.2016թ.

Հարակից Նյութեր

Leave a Comment