Heritage հիմնադրամի «Տնտեսական ազատութեան համաշխարհային ցուցակ»-ի տուեալներով Հայաստանը աշխարհի 176 երկիրներու շարքին 52-րդն է։ Այս տուեալը ներկայացուցած է տնտեսութեան նախարար Գէորգ Պապոյեանը։
Այս ցուցանիշով Հայաստանը յառաջ անցած է ԵՄ անդամներ Սպանիայէն (53-րդ), Ռումանիայէն (58-րդ), Ֆրանսայէն (65-րդ), Իտալիայէն (73-րդ), Յունաստանէն (75-րդ) եւ Հունգարիայէն (79-րդ)։
«Այս ցուցանիշով առաջատար երկիրներն են Սինկափուրը, Զուիցերիան եւ Իրլանտան։ 2025-ի տուեալներով մենք 57-րդն էինք՝ 65,4 միաւորով (5 հորիզոնականով մեր դիրքերը բարելաւել ենք)»,- յայտնած է նախարարը։

