Հայաստանի Հանրապետութեան մէջ շինարարութեան ամենատարբեր փուլերուն կը գտնուի 55 հազար բնակարան:
Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովներու համատեղ նիստին «ՀՀ 2022թ. պետական պիւտճէի կատարման մասին» տարեկան հաշուետուութեան նախնական քննարկումներու ժամանակ այս մասին յայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինեան:
«Այսօր Հայաստանի Հանրապետութիւնում շինարարութեան ամենատարբեր փուլերում է գտնւում 55 հազար բնակարան: Մէկը` նախագծման փուլում է, միւսը` կառուցման փուլում է, միւսում վերջին յարդարման աշխատանքներ են իրականացւում սեփականատէրերին յանձնելու համար: Սա, կարծում եմ, ե՛ւ ընկերային, ե՛ւ տնտեսական, ե՛ւ նոյնիսկ քաղաքական շատ կարեւոր ցուցանիշ է: Սա նշանակում է, որ մարդիկ հաւատ եւ լաւատեսութիւն ունեն Հայաստանի ապագայի նկատմամբ, այլապէս այսքան միլիառների ներդրումը բնակարանաշինութեան ոլորտում որեւէ այլ մեկնաբանութիւն չունի», ընդգծեց վարչապետը: