Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Ապաշրջափակման Պարագային Ճանապարհները Պիտի Ըլլան Լիարժէք Հայաստանի Ինքնիշխանութեան Ներքոյ Գործող Ճանապարհներ․ Մհեր Գրիգորեան

Ապաշրջափակման Պարագային Ճանապարհները Պիտի Ըլլան Լիարժէք Հայաստանի Ինքնիշխանութեան Ներքոյ Գործող Ճանապարհներ․ Մհեր Գրիգորեան

by MassisPost

«Տարածաշրջանում որեւէ ապաշրջափակման պարագայում երկաթգծի ու ցամաքային ճանապարհները մնալու են Հայաստանի իրաւազօրութեան ներքոյ»: Ատրպէյճանական եւ թրքական կողմերու՝ «Զանգեզուրի միջանցք» եզրոյթի վերաբերեալ «Լուրերի» հարցման ի պատասխան՝ յայտնած է ՀՀ փոխվարչապետ՝ Մհեր Գրիգորեան:

Փոխվարչապետը նաեւ մանրամասնութիւններ յայտնած է երկաթուղային եւ ցամաքային երթուղիներու յստակացման վերաբերեալ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ատրպէյճանի միջեւ ստեղծուած եռակողմ աշխատանքային խումբի քննարկումներէն:

«Վերահաստատում եմ, որ հաղորդակցութիւնների ապաշրջափակման գործընթացը չի ենթադրում արտատարածքային որեւէ միջանցքի տրամադրում: Վերահաստատում եմ նաեւ, որ ապաշրջափակման պարագայում թէ՛ երկաթգիծը եւ թէ՛ ցամաքային ճանապարհները լինելու են լիարժէք Հայաստանի իրաւազօրութեան եւ ինքնիշխանութեան ներքոյ գործող ճանապարհներ:

Երկաթգծի հետ կապուած՝ այս պահին քննարկւում են բացառապէս Խորհրդային Միութեան ժամանակուայ երկաթգծի ուղիների վերականգնման եւ դրանց շահագործման հերթականութեան, ժամանակացոյցի հարցերը: Ցամաքային յստակ ուղիների եւ անվտանգութեան կազմակերպման հետ կապուած հարցերը դեռ քննարկւում են»,- պատասխանած է Գրիգորեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment