Home Uncategorized Հայաստանի Մէջ Արձանագրուած Է Աշխատատեղերու Պատմական Մրցանիշ

Հայաստանի Մէջ Արձանագրուած Է Աշխատատեղերու Պատմական Մրցանիշ

by MassisPost

Հայաստանի մէջ 2023 թուականի Դեկտեմբեր ամսուն արձանագրուած է աշխատատեղերու պատմական մրցանիշ՝ 741 հազար 726: Կառավարութեան հերթական նիստին այս մասին ըսաւ վարչապետ Նիկոլ Փաշինեան։

«2023 թուականի Դեկտեմբերին աշխատատեղերի թիւը կազմել է 741 հազար 726, որը 2018 թուականի Մայիսի նկատմամբ աւել է 193 հազար 737-ով, այսինքն՝ 2018 թուականի Մայիսից ի վեր՝ Հայաստանում բացուել է 193 հազար 737 աշխատատեղ», ըսաւ ան։

Վարչապետին խօսքով՝ 2023 թուականի Դեկտեմբերի ցուցանիշը 2022 թուականի Դեկտեմբերի ցուցանիշէն աւելի է 37 հազար 306-ով կամ՝ 5,3 տոկոսով։

Հարակից Նյութեր

Leave a Comment