Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Բաբայեանը Պարզաբանած Է՝ Ով Է Զինք Լիազօրել Պաքուի Բանակցութեան, Եւ Ինչու Ատրպէյճանը Չ’ուզեր ԼՂ-ի Հարցը Քննարկել ՀՀ-ին Հետ

Բաբայեանը Պարզաբանած Է՝ Ով Է Զինք Լիազօրել Պաքուի Բանակցութեան, Եւ Ինչու Ատրպէյճանը Չ’ուզեր ԼՂ-ի Հարցը Քննարկել ՀՀ-ին Հետ

by MassisPost

«Ես աւելի վաղ ասել էի ԼՂ իշխանութիւններին, որ ունակ չեն կառավարել եւ պէտք է հեռանան: Էդ մարդիկ իրենց ձգտումներով երկիրը յանձնել են: Դա փաստ է, չեն կարող հերքեն»:

Այս մասին լրատուամիջոցներու հետ զրոյցին ըսած է  ԼՂ «Միասնական Հայրենիք» կուսակցութեան առաջնորդ Սամուէլ Բաբայեանը:

«Մարդիկ յանցագործ են եւ պէտք է պատասխան տան (նկատի ունի Սամուէլ Շահրամանեանին): Երկիրը թալանել, կերել են, պէտք է օրէնքին պատասխան տան: Հիմա Ղարաբաղ չկայ, արխիւը վառած է, իրենց խելքով ոչ ոք չի կարող իրենց քննի: Պաքուն մինչեւ պատերազմը պատրաստ է եղել իմ առաջարկների փաթեթը քննարկելու», ըսած է Բաբայեան:

Հարցումին՝ ո՞վ է Սամուէլ Բաբայեանը լիազօրել Պաքուի հետ բանակցութիւններ վարելու, եւ ինչո՞ւ Ատրպէյճանը չ’ուզեր Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկել Հայաստանի հետ, վերջինս պատասխանած է. «Ատրպէյճանը չի ուզում ՀՀ-ի հետ քննարկի իր ներսի խնդիրը: Այսինքն՝ Ղարաբաղի խնդիրը համարում է իր ներքին խնդիրը եւ պատրաստ չէ քննարկել ՀՀ-ի հետ: Սա այլ հարց է: Իսկ եթէ Ղարաբաղի ժողովուրդն իր ընտրած ղեկավարով բանակցում է Ատրպէյճանի հետ՝ դա այլ հարց է: Արցախի Սահմանադրութեամբ նախագահը միակ արտաքին քաղաքականութիւն վարողն է, որը ինձ՝ Սամուէլ Բաբայեանիս, տուել է բանակցելու հնարաւորութիւն, եւ դրա մասին ես ասել եմ ժամանակին խորհրդարանում Արայիկ Յարութիւնեանի ներկայութեամբ: Բոլորը լսել եւ ձայն չեն հանել: Շրջուել են Յարութիւնեանը, նա գլխով ասել է՝ այո՛, դրանով աւարտուել է: Հիմա ի՞նչ է պատահել, «5-րդ շարասիւն»-ն ինչի՞ է էդպէս գոռգոռում, հիւանդացե՞լ է»:

«Ես համարում եմ, որ Ռուբէն Վարդանեանին ձերբակալել են «5-րդ շարասեան» լրատուամիջոցները», ըսած է Սամուէլ Բաբայեանը՝ մանրամասնելով. «Երբ որ պարոն Բաբայեանը դուրս էր եկել, սկսել էիք աշխարհով մէկ թմբկահարելը, թէ ոնց է անցել, նրան պէտք է ձերբակալէին: Երբ որ երկու օր էս ամբողջը եփել էք, ատրպէյճանցիք էլ հասկացել են, որ կարելի է եւ ձերբակալել, մի հատ էլ ներկայացում անել: Ու արեցին: Մինչեւ իմ անցնելը, ինձանից յետոյ եւ իմ հետ 25 մարդ է անցել՝ գլխաւոր դատախազ էլ, զօրավարներ, շտաբի պետեր, ռազմամիաւորումների հրամանատարներ էլ, ինչո՞ւ ոչ մէկին չեն ձերբակալել, ինձ էլ՝ հետը: Հէնց դուք ասիք՝ եղաւ: Յետոյ էլ ասում էք՝ Բաբայեան, դու ես մեղաւոր, Բաբայեանն ի՞նչ կապ ունի՝ չեմ հասկանում»:

Հարակից Նյութեր

Leave a Comment