ՍԴՀԿ մամլո խոսնակ Նարեկ Գալստյանը HayNews.am-ին փոխանցեց, որ իրենք դեռ մեկ իրավական ատյան` Վճռաբեկ դատարան, ունեն սպառելու, իսկ մնացած գործողությունների մասին հասարակությունը պատշաճ կտեղեկացվի:
«Համենայն դեպս մենք իրավաբանական լուծում կգտնենք` ՍԴՀԿ-ի գործունեության շարունակականությունը ապահովելու համար»,-հավաստիացրեց Գալստյանը: