Քիչ առաջ Վերաքննիչ դատարանը մերժել էր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայցն ընդդեմ ՀԱԿ ակտիվիստ Լ. Սարգսյանի: Պատճառաբանությունը նույնն է` աշխատել է վաղեմության ժամկետը, այսինքն ՍԴՀԿ- ներկայացրած փաստերը ճիշտ են, սակայն այդ օրերից շատ ժամանակ է անցել:
ՍԴՀԿ մամլո խոսնակ Նարեկ Գալստյանը HayNews.am-ին փոխանցեց, որ իրենք դեռ մեկ իրավական ատյան` Վճռաբեկ դատարան, ունեն սպառելու, իսկ մնացած գործողությունների մասին հասարակությունը պատշաճ կտեղեկացվի:
«Համենայն դեպս մենք իրավաբանական լուծում կգտնենք` ՍԴՀԿ-ի գործունեության շարունակականությունը ապահովելու համար»,-հավաստիացրեց Գալստյանը: