Վրացական Bank of Georgia Group PLC-ն («BOGG») յայտարարութիւն տարածած է հայկական «Ամերիաբանկ»-ը (Ameriabank CJSC) գնելու մասին։ Վրացական կողմը կը նշէ, որ գործարքը պիտի արժէ 303,6 միլիոն տոլար։
Այդպիսով Bank of Georgia Group PLC-ն պիտի դառնայ «Ամերիաբանկ»-ի հիմնական բաժնետէր՝ ձեռքբերելով բաժնետոմսերուն 90%-ը։ Մնացած 10%-ը պիտի պահպանէ Վերակառուցման եւ Զարգացման եւրոպական դրամատունը։