Սերժ Սարգսեանը պնդած է, որ 2008 թուականի Մարտ 1-ին կրակած են իրաւապահները, ինչ որ ան համարած է ճիշդ, տեղին եւ ժամանակին:
Այս մասին վերջինս ըսած է դատարանի բակին մէջ՝ լրագրողներու այն դիտարկման, որ Մարտ 1-ին 10 փամփուշտ կիրառուած է:
«Մենք փամփուշտ չենք օգտագործել երկրի ներսում, այդ փամփուշտը օգտագործել է իրաւապահ մարմինը, եւ օգտագործել է ճիշդ, տեղին ու ժամանակին: Այդ գործում ինչ եղել է, եղել է՝ ի պատասխան այն մարդկանց, ովքեր չկարողացան այն ժամանակ իրենց նպատակին հասնել, իսկ 2018 թուին հասան», նշած է ան:
Դիտարկման, որ ոստիկանութիւնը նախագահին ենթակայ մարմին էր, Սարգսեանը խուսափողական պատասխան տուած է: